Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստան շարունակում է վերականգնվել վնասվածքից:
Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ իսպանացին խաղադաշտ կվերադառնա հաջորդ շաբաթ:
«Դիեգոյի ապաքինման ընթացքը հաջող է: Հուսով եմ` նա խաղադաշտ դուրս կգա հաջորդ շաբաթ և կկարողանա մասնակցել «Արսենալ»-ի դեմ հանդիպմանը»,- Sport-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը: