Thursday, 25 04 2024
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը

«Սիսկո» ընկերության գործադիր նախագահը Հայաստանում 1 միլիոն դոլար ներդրում կկատարի

«Սիսկո» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլան մի քանի օր առաջ նամակով դիմել է ՀՀ նախագահին և պատրաստակամություն է հայտնել նվիրաբերել 1 միլիոն ԱՄՆ դոլար Հայաստանի Ամերիկյան համալսարանին: Այս մասին տեղեկացրեցին ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակաբաշխությանը նվիրված ասուլիսի ընթացքում:

Ասուլիսին մասնակցում էին, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը, «Վիվասֆեր ինթերնեշնլ» ընկերության գործադիր նախագահը և Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը:

Հիշեցնենք, որ Մարիո Մացոլան անցյալ տարի արժանացել էր ՀՀ նախագահի մրցանակին: ՀՀ նախագահի մեկ այլ մրցանակակիր Ցուգիո Մակիմոտոն Հայաստան այցելությունից հետո ցանկացել է մեր երկրի մասին իր տպավորություններով կիսվել իր հեղինակած գրքում, որը շուտով լույս կտեսնի:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակաբաշխությունը ֆինանսավորվում է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կողմից:

«Այս ծրագիրը չի նմանվում մնացած հարյուրավոր ծրագրերին, որին մենք օժանդակում ենք, այս ծրագիրը նպաստում է, որ մեր երկրի անունը տարածվի աշխարհում։ Այն մարդիկ, ովքեր գալիս են Հայաստան՝ մեծատառերով տարածում են մեր մասին, մեր երիտասարդների մասին: Այն մեծ առիթ է, որպեսզի իրենց գիտելիքները, փորձը փոխանցեն մեր երիտասարդներին, մեզ պետք է շփվել տարբեր մարդկանց հետ, որպեսզի նրանցից ավելի շատ սովորենք, որպեսզի մեր գիտելիքները զարգացնենք։ Այս մրցանակաբաշխությունը խթանում է այս ծրագիրը»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանն էլ ասաց, որ մրցանակի հիմնական գաղափարախոսությունն այն է, որ շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում ունեցող մարդկանց, որոնք փոխել են այս ոլորտում կյանքի ընթացքը և հեղափոխական ներդրումներ են ունեցել մարդկային առաջընթացում:

«Մեզ համար շատ կարևոր էր, թե ով էր լինելու առաջին մրցանակակիրը, և առաջինը մրցանակին արժանացավ Սիլիկոնային հովտի լեգենդ «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարրեթը։ «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը տեղեկատվական տեխնոլոգիաների երկրորդ մրցանակակիրն է։ Երրորդը՝ «Սինոպտիկս» ընկերության նախագահ Ֆեդերիկո Ֆաջինն է։ Չորրորդ մրցանակին արժանացել է՝ Ցուգիո Մակիմոտոն, իսկ անցյալ տարի մրցանակին է արժանացել «Սիսկո» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլան»,- մանրամասնեց նա:

Հովիկ Մուսայելյանն ասաց, որ դափնեկիրները եղել են Ցեղասպանության հուշահամալիրում. «Վստահ եմ, որ նրանց միջոցով տասնյակ հազարավոր մարդիկ գիտեն Ցեղասպանության մասին: Հուշահամալիրի մոտ կա հաղթողների արահետ, որտեղ նրանք ամեն տարի ծառեր են տնկում»։

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն իր խոսքում ասաց. «ՀՀ կառավարությունը և ՀՀ նախագահը մեծ նշանակություն են տալիս ՏՏ ոլորտի հետագա զարգացմանը, մենք հպարտանում ենք, որ այս տարիներին տեսնում ենք ՏՏ ոլորտում կայուն և հետևողական շոշափելի աճ, ունենք մեծ ներուժ այս ոլորտի հետագա զարգացման համար: Տեսնում ենք այս ոլորտը զարգացնելու ուղղությամբ դիմորդների աճ, երիտասարդները գիտեն, որ այդ ոլորտում լավ կրթություն ստանալուց հետո դառնալու են պահանջված մասնագետներ։ Պետք է ասեմ, որ ՀՀ նախագահը հիմնել է նաև երիտասարդ մրցանակ, որը տրվելու է լավագույն ավագ դպրոցի աշակերտներին, ուսանողներին՝ ՏՏ ոլորտում իրենց գործունեության համար։ 2017 թվականին մենք ունենալու ենք համաշխարհային մեծ միջոցառում, որը ամեն տարի կայանում է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար երկրներից մեկում»:

Հիշեցնենք, որ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակը հիմնվել է 2009թ. հուլիսի 6-ի հրամանագրով:

IMG_3711

IMG_3698

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում