Friday, 19 04 2024
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հայերի վերքերը բուժելու համար ավելին է պահանջվում, քան ցավակցություններն են. The Economist

Բրիտանական հեղինակավոր The Economist պաբերականն իր խմբագրականում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն ընդառաջ հոդված է հրապարակել «Արդյո՞ք դա ցեղասպանություն էր» վերտառությամբ: Հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև.

««Յոզղաթից մինչև Կայսերի, բոլոր ճանապարհներով, որտեղով անցնում էինք, մեզ հանդիպած մուսուլմանների 80 տոկոսը (այդ կողմերում ոչ մի քրիստոնյա չի մնացել) եվրոպական հագուստով էին՝ իրենց վրա կրելով իրենց իսկ կողմից իրագործված հանցագործությունների ապացույցները: Ոտաբոբիկ գյուղացի տղաները կրում էին պաշտոնական հագուստ, տղամարդիկ՝ ոսկե շթղաներ և ժամացույցներ»: Սա գրում է հայ ուղղափառ եկեղեցու քահանա Գիրագոս Բալաքյանը, ով ականատես է եղել 1915-16թթ. օսմանյան ուժերի կողմից իր ազգի դեմ իրականացված զանգվածային ոճրագործությունների հետևանքներին: 1915թ. ապրիլի 24-ին Ստամբուլում հավաքեցին բազմաթիվ հայ մտավորականների, որոնց մեծ մասին հետագայում սպանեցին: Այդ դեպքից 100 տարի է անցել, մինչդեռ, այն ինչ դրան հետևեց, դեռ մնում է խիստ վիճելի:

Թուրքիան պնդում է, որ շուրջ 500 հազար հայեր մահացել են Սիրիական անապատի ճանապարհին՝ սովից և հիվանդություններից: Թուրքիայի պնդմամբ՝ նրանց տեղահանում էին, քանի որ հայ հեղափոխականները Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում պաշտպանում էին Ռուսաստանին՝ ընդդեմ օսմանցիների: Փրկվածները և աշխարհով մեկ սփռված նրանց ժառանգները պնդում են, որ զոհերի թիվը հասնում է 1.5 մլն-ի, և մահվան դեպքերն ավելի շատ դիտավորություններ էինք, քան ցավալի պատահականություններ, ուստի դա պետք է ճանաչվի ցեղասպանություն: Գնալով մեծ թվով գիտնականներ և կառավարություններ համաձայն են դրա հետ և օգտագործում են այդ եզրը: Մինչդեռ Թուրքիան եռանդուն կերպով հակաարշավ է սկսել: «Ես հրաժարվում եմ թույլ տալ, որպեսզի իմ նախապապերը հավասարեցվեն Հիտլերի հետ»,- ջղաձգվում է թուրք դիվանագետներից մեկը:

Պաշտոնական տարբերակի հետ չհամաձայնելը Թուրքիայում կարող է մեկնաբանվել որպես հանցագործություն, ինչն իր հետ այլ վտանգներ է առաջ բերում: Թուրքական թերթի ծագումով հայ խիզախ խմբագիր Հրանտ Դինքը 2007թ. սպանվեց ազգայնական մի պատանու կողմից, այն բանից հետո, երբ բացահայտեց, որ ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքի հոգեզավակ Սաբիհա Գյոքչենը հայ էր, ով որբացել էր ցեղասպանության ժամանակ: Հիմնավոր ապացույցներ կան առ այն, որ նրա սպանությունը բեմադրվել է չարաբաստիկ անվտանգության աշխատակիցների կողմից:

Այս հանցագործությունը զարմանալի շրջադարձ առաջացրեց: Հուղարկավորությանը մասնակցեց շուրջ 100 հազար մարդ, որոնցից շատերը երևի նախկինում չէին էլ լսել պարոն Դինքի մասին: Ժխտողականության պատը սկսվեց փլուզվել: Հայերի կրած սարսափների մասին պատմող գրքերը, ինչպիսին է Փիթեր Բալաքյանի «Ճակատարգրի սև շունը», այսօր հասանելի են թուրքերենով: Կառավարությունը, թեև դանդաղ, բայց սկսել է վերադարձնել հայկական եկեղեցիներից առգրավված գույքը: Մեկ տարի առաջ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դարձավ Թուրքիայի առաջին առաջնորդը, ով ընդունեց, որ Օսմանյան կայսրությունում հայերը տառապանքներ են կրել, և ցավակցություն հայտնեց: Երեք խոշոր կուսակցություններ, անգամ այդ թվում պարոն Էրդողանի «Արդարություն և զարգացումը», հայ թեկնածուներ են առաջ քաշում հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում:

Թուրքիայի քուրդ առաջնորդները պաշտոնապես ներողություն են խնդրել այդ ջարդերում իրենց ժողովրդի ունեցած դերակատարության համար: Հիմնականում քրդաբնակ Դիարբեքիր նահանգի Սուր շրջանն առաջարկում է հայոց լեզվի անվճար դասեր: Հարևան Սիրնաք նահանգում որոշ «ծպտյալ հայեր», որոնց նախնիները սպանություններից փրկվելու նպատակով իսլամ են ընդունել, այս տարի մյուս տեղացիների (քրիստոնյաների և մուսուլմանների) հետ նշեցին Զատիկը:

Ե՛վ Հայաստանում, որտեղ բնակչության գրեթե կեսը օսմանյան հայերի ժառանգներ են, և՛ սփյուռքում, երկար բուժվող վերքերը փոխարինվում են «հին երկրի» նկատմամբ հետաքրքասիրությամբ: Հարյուրավոր մարդիկ գալիս են Ստամբուլ և Դիարբեքիր՝ 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներին մասնակցելու: Լիբանանում ծնված ծագումով հայ Խաչիկ Մուրադյանը, ով ապրում է Ամերիկայում, հայերի համար «ուխտագնացություններ» է կազմակերպում դեպի Արևմտյան Հայաստան: Զինված ձեռագիր քարտեզներով՝ նրանք փնտրում են իրենց նախնիների տները և ավերված վանքերի մոտ աղոթում նրանց հոգիների համար:

Բայց հալոցքը դրանից հեռու չի գնում: Նախորդ տարիներին Թուրքիան 1915թ. Գալիպոլիում դաշինքի զորքերի դեսանտ իջեցման հիշատակի արարողություններն անցկացնում էր ապրիլի 25-ին: Այս տարի նրանք այդ միջոցառումների օրը տեղափոխեցին ապրիլի 24. ոմանք ասում են՝ պատճառը հայկական ջարդերի 100-րդ տարելիցից ուշադրություն շեղելն է: Ներքին աղբյուրների հաղորդմամբ՝ Ժնևում 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսվող արթ ինստալիացիայի տեղադրումը Շվեյցարիայի կառավարությունն արգելել է հենց Թուրքիայի ճնշման տակ:

Թուրքիային մեղադրում են, որ նա Սիրիայում պաշտպանում է իսլամիստ ապստամբներին՝ Քոբանին և անցյալ տարվա մարտին հիմնականում հայաբնակ սահմանամերձ Քեսաբը գրավելու գործում: Ավելի ուշ Քեսաբն անցավ Բաշար ալ-Ասադի վարչակարգի վերահսկողության տակ, ինչի հետևանքով բնակիչներին թույլատրվեց վերադառնալ: Բայց այդ դրվագը դառը հիշողություններ արթնացրեց 1916թ. բռնության վերջնական ալիքից, երբ սպանվեցին Դեր Զորի անապատում ապաստանած տասնյակ հազարավոր հայեր: Նման ծանր վերքերը բուժելու համար ավելին է պահանջվում, քան ցավակցություններն են»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում