Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Գյումրիի հիվանդանոցում 6 ամսական փոքրիկի մահը նաև ծնողների փնթիությա՞ն հետևանքն էր. ուշագրավ մանրամասներ. Armlur.am

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն հայտնել է, որ Գյումրիի «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցում կրկին երեխա է մահացել: Դեպքը տեղի է ունեցել այս տարվա մարտի 14-ին. վեց ամսական Նարե Դավթյանը առավոտյան տեղափոխվել է նշված հիվանդանոց, իսկ մի քանի ժամ անց մահացել: Մահացած երեխայի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են բժիշկներին:

Նշենք, որ վերջին մեկ տարում այս նույն հիվանդանոցում մահվան արդեն երրորդ դեպքն է: Դեռևս 2014-ի մայիսի 29-ին նույն հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում ծննդաբերության ընթացքում մահացել էր 1975 թ. ծնված Կարինե Պապանյանը: Երկու ամիս անց նույն հիվանդանոցում մահացել էր Շիրակի մարզի Արևիկ համայնքի բնակիչ 4-ամյա Սուրեն Պողիկյանը:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անցած տարի խոստացել էր մանրամասն ուսումնասիրել ծննդկան մոր և չորսամյա երեխայի մահվան հանգամանքները և հետամուտ լինել, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Պատասխանատվության մասին, ինչպես գիտենք, մինչ օրս որևէ բան հայտնի չէ:

Armlur.am-ը կատարվածի շուրջ զրուցել է Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանի հետ` իմանալու համար` ինչը կարող է լինել կատարվածի իրական պատճառը: Հ. Հովհաննիսյանը վստահեցրեց, որ մահացած երեխայի ծնողների բողոքներն անտեղի են, քանի որ տեղի ունեցածը փոքրիկի` կյանքի հետ անհամատեղելի վիճակն է եղել: Ավելին, բժշկի խոսքով, ծնողներն էլ իրենց մեղավորությունն ունեն. «Այնպես է ստացվել, որ երեխայի վիճակն անհամատեղելի է եղել կյանքի հետ: Հո չսպանեցի՞ն այդ մարդուն: Էմեստեա է անցել, ուղեղի աջ կիսագնդում կիստով փոփոխություն ուներ, հիդրոցեֆալիա: Եվ այս բոլորի մասին ծնողները տեղյակ են եղել: Նա թերաճ երեխա էր, իր քաշից երկու-երեք կիլո պակաս: Այդ երեխային երկու անգամ փրկել են, ծափահարել ենք, երրորդ անգամ չի ստացվել փրկել: Նրան հիվանդանոց են բերել շատ վատ վիճակում: Գիտե՞ք` ծնողներն ինչու են բժշկի հետ կոնֆլիկտի մեջ ընկել, որովհետև բժիշկներն ասել են, որ երեխայի ծալքերի մեջ կղանք էր, իսկ պորտից վերև շփաբորբի մեջ էր (խմբ. «շփաբորբը» մաշկի ոչ վարակային ախտահարումներից է. սովորաբար առաջանում է երեխայի վատ խնամքի հետևանքով՝ մաշկի վրա մեզի և կղանքի թողած ազդեցությունից): Ո՞վ կընդունի այդպիսի վիճակ: Չէ՞ որ այդ երեխան իրավունք ուներ մաքուր ապրելու: Հիմա մենք դատական հա՞յց ներկայացնենք մոր դեմ: Չենք ուզում, քանի որ այդ կինը 7 երեխա է լույս աշխարհ բերել»: Բժիշկը նշեց, որ եթե ծնողները բողոք ունեն, պետք է իրավապահ մարմիններին դիմեն, ոչ թե «հեռուստաշոուներ և թերթաշոուներ սարքեն»:

Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով, փոքրիկ Նարեն երբևէ անտարբերության չի մատնվել, քանի որ չի կարող Վերակենդանացման բաժանմունքում գտնվող մարդուն բժիշկն ուշադրություն չդարձնել:

«Ծնողն ասում է` բժիշկն անգամ չցանկացավ ինձ հետ հանդիպել: Բայց բժիշկը նրան տեսել է ու ասել` ամոթ է` երեխային մաքուր պահեք: Եթե անգամ երեխան ուրիշ հիվանդություն չունենար, շփաբորբից կարող էր մահանալ: Այդպես չի կարելի երեխա պահել: Նրանք հո խոզի ձագեր չե՞ն, մարդիկ են չէ՞ ի վերջո: Բողոքում են, թող դատախազություն բողոքեն, հիմա քիչ չեն պատիժ կրող բժիշկները: Ես 40 տարվա բժիշկ եմ ու հիմա, անգամ, չեմ ուզում աշխատել, երբ տեսնում եմ` ինչ շահարկումներ են արվում:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում