Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Շենգավիթում խնամիների ծեծուջարդով ուղեկցված ամուսինների բաժանությունն ավարտվեց դժվարին հաշտությամբ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ ամբաստանյալ-տուժողների հաշտությամբ կարճվեց միջխնամիական ծեծուջարդի գործի վարույթը:

Ամբաստանյալի աթոռին հինգ հոգի էին՝ նախկին հարսը՝ իր մայրիկի ու եղբոր հետ, և նախկին սկեսուրը՝ իր որդու հետ:

Բոլորին նույն մեղադրանքն էր առաջադրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով, նրանք բռնություն էին գործադրել միմյանց նկատմամբ, ծեծել էին իրար…

Գործով հինգ ամբաստանյալները նաև հինգ տուժողներ էին:

Նախորդ նիստերին նախագահողը կողմերին բացատրել էր, որ մեղսագրված հոդվածով եթե հաշտության որոշում կայացնեն ու դրա մասին հայտարարեն դատարանում՝ նրանց վերաբերյալ քրեական գործի վարույթը կկարճվի, քրեական հետապնդումը նրանց նկատմամբ կդադարեցվի:

Սկզբում նախագահողի հիշեցումին կողմերը մերժողական վերաբերմունք ցուցաբերեցին, մարտական կեցվածքը թոթափել չցանկացան:

Սակայն այս դատական նիստի սկզբում Գայանե Մ.-ի ու նրա հարազատների շահերի պաշտպան, փաստաբան Սոխակյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալները, իր հետ խորհրդակցելով, պատրաստ են հրաժարվել իրենց բողոքից ու հաշտություն կայացնել, եթե հակառակորդ կողմը նույնպես հետ վերցնի բողոքն ու հաշտության գնա:

Իր պաշտպանյալների հետ բացատրական աշխատանք կատարելու հերթը նոր ներգրավված հանրային պաշտպան Մեժլումյանինն էր:

Ի վերջո, դատարանի հայտարարած ընդմիջումից հետո պաշտպանը հայտնեց, թե իր պաշտպանյալները ևս համաձայն են հաշտվելուն:

Սկսվեց դիմումների ձևակերպման դժվարին գործընթացը: Կատարվածի մեջ սեփական մեղավորությունն ընդունելու, հակառակորդ կողմից պահանջ չունենալու նախադասությունները երկուստեք գրվեցին բավական դժվարությամբ: Նրանք նորից փորձում էին ապացուցել իրենց ճիշտն ու հակառակորդի սխալը՝ միաժամանակ ջանալով միտք ձևակերպել միմյանց հետ հաշտվելու վերաբերյալ:

Վերջապես դիմումները գրվեցին, նախագահողի կողմից հրապարակվեցին: Մեղադրողը նույնպես միջնորդեց հաշտության հիմքով կարճել քրեական գործի վարույթը, դադարեցնել ամբաստանյալների քրեական հետապնդումը, ինչպես նաև վերացնել նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին:

Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ, ապա հրապարակեց որոշումը՝ կողմերի հաշտության հիմքով քրեական գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, խափանման միջոցները վերացնելու վերաբերյալ:

Այս նույն մարդիկ կարող էին հաշտություն կայացնել դեռ նախաքննական փուլում, գործը չհասցնել դատարան, խնայել սեփական նյարդերը, առողջությունը, ժամանակը, պետական միջոցները ու երկու երիտասարդների ամուսնալուծությունը չդարձնել միջընտանեկան պատերազմի պատճառ:

Հիշեցնենք, որ իրադարձությունները ծավալվել էին Ներքին Շենգավիթում՝ տղայի տան բակում:

25-ամյա Գայանե Մ.-ն 2014 թվականի հունիսի 10-ին, ժամը 17-ի սահմաններում զանգահարել էր իր ծնողներին ու խնդրել էր, որ գան Երևան ու իրեն փաստական ամուսնու՝ Արմեն Ֆ.-ի տնից տանեն հայրական տուն:

Գյուղից Երևան էին եկել Գայանեի հայրը, մայրը և եղբայրը:

Ամբաստանյալի կարգավիճակ էին ստացել Գայանեն, նրա մայրը՝ 49-ամյա Շողակաթը ու եղբայրը՝ 22-ամյա Գևորգը:

Արսենի տան բակում ծավալված միջընտանեկան կռվի ժամանակ, նախաքննական մարմնի ձևակերպմամբ, Գայանե Մ.-ն «ձեռքերով դիտավորությամբ հարվածներ էր հասցրել նախկին սկեսուր Սուսաննայի մարմնի տարբեր մասերին»՝ աջ ու ձախ բազուկների շրջաններում առաջացնելով արյունազեղումներ և նրա առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Գայանեի եղբայր Գևորգը բռնի գործողություններ էր կատարել քրոջ նախկին ամուսին Արսենի ու նրա եղբայր Վարդանի նկատմամբ՝ հարվածել էր Վարդանի ձախ կողքին, սեղմել էր նրա կողերը, տապալել էր գետնին ու պատճառել էր ֆիզիկական ցավ:

Գայանեի մայր Շողակաթը ձեռքերով հարվածել էր դստեր նախկին սկեսուր Սուսաննայի մարմնի տարբեր մասերին՝ բազուկների շրջանում արյունազեղումներ առաջացնելով: Շողակաթը բռնի գործողություն էր կատարել նաև Գայանեի նախկին տագր Վարդան Ֆ.-ի նկատմամբ՝ «մատներով սեղմել էր Վարդանի աչքերը՝ պատճառելով ֆիզիկական ցավ, ճանկռել էր նրա պարանոցը»՝ առաջացնելով ճանկռվածքներ՝ առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Գայանեի նախկին ամուսնու ընտանիքի անդամներից՝ 32 –ամյա Վարդան Ֆ.-ն նույն կռվի պահին ձեռքերով սեղմել էր Գայանեի եղբայր Գևորգի պարանոցը, ապա քար շպրտելով՝ հարվածել էր Գևորգի պարանոցին ու ֆիզիկական ցավ էր պատճառել: Վարդանը նաև բռունցքով երկու-երեք անգամ, հարվածել էր Գայանեի մայր Շողակաթի դեմքին ու կրծքավանդակին՝ վերին ծնոտի երրորդ ատամի պսակի կոտրվածք էր առաջացրել ու պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Գայանեի նախկին սկեսուր, 65-ամյա Սուսաննան, ծեծվելով հանդերձ հասցրել էր բռնություն գործադրել նախկին հարսի նկատմամբ՝ քաշել էր Գայանեի մազերը՝ պատճառելով ֆիզիկական ցավ, ճանկռել էր Գայանեի պարանոցը, հողաթափով դիտավորյալ հարվածներ էր հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Սուսաննայի հողաթափի հարվածներից բաժին էր հասել նաև Գայանեի մայրիկին՝ Շողակաթին:

Հաշտության դիմումներ գրելու պայթյունավտանգ ընթացքը ցույց էր տալիս, որ այս մարդկանց միջև հաստատված խաղաղությունը շատ փխրուն է, մի կծու բառը կամ անզգույշ արտահայտությունը կարող են հաշտության պատրանքը վերացնել, նախկին ամուսինների ընտանիքներին նորից հանել միմյանց դեմ:

Քրեական գործի կարճումը, դադարեցված քրեական հետապնդումը այս մարդկանց մտածելու տեղիք պիտի տան: Վիճելի հարցերը ծեծուջարդով ավելի վիճելի դարձնելն ու դատարաններ ընկնելը ոչ մեկին մյուսի նկատմամբ առավելություն չեն տալու, մինչդեռ քաղաքակիրթ հարաբերությունների դեպքում կարող են շահել երկուստեք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում