Thursday, 25 04 2024
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ

Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ

Ապրիլի 24-ին Հայաստանի հետ միասնական տնտեսական տարածք՝ ԵՏՄ ձևավորած կամ ձևավորող Բելառուսի և Ղազախստանի նախագահները չեն լինելու Հայաստանում, ինչը հայաստանյան հասարակության շրջանում առիթ է տվել հերթական անգամ գնահատել ու բնորոշել ԵՏՄ կոչված կառույցի ամբողջ անհեթեթությունը:

Իբր միասնական կոչվող այդ կառույցի անդամները չեն լինելու Հայաստանում՝ Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող այդ խորհրդանշական օրը, այն էլ` խորհրդանշական տարելիցին: Սակայն այս իրողությունը ոչ միայն ԵՏՄ անհեթեթությունն է ի ցույց դնում, այլև ի ցույց է դնում այն, որ այս կառույցի անդամները միասնական շահերից ու պատկերացումներից չափազանց հեռու են: Սրանով ի ցույց է դրվում ՀԱՊԿ անհեթեթությունն էլ, քանի որ Ղազախստանն ու Բելառուսը նախևառաջ Հայաստանի հետ միևնույն ռազմա-քաղաքական բլոկի, անվտանգության դաշինքի անդամ են: Իսկ Հայոց ցեղասպանության հարցը Հայաստանի անվտանգության հետ կապված անմիջական խնդիր է, և եթե այդ խնդրում Բելառուսն ու Ղազախստանը ապրիլի 24-ին Հայաստանի հետ չեն, ապա սրանով, ըստ էության, դրսևորվում է, որ Հայաստանի հետ չեն անվտանգության հարցերում էլ, քանի որ Ցեղասպանության խնդիրը այդ հարցում առանցքային գործոն է:

Ասել կուզի` ապրիլի 24-ին ի ցույց է դրվելու կամ արդեն ի ցույց է դրվել ՀԱՊԿ անհեթեթությունն էլ՝ որպես ռազմա-քաղաքական բլոկ, որտեղ Հայաստանն իր անվտանգության երաշխիքներն է փնտրում: Իհարկե, պետք է նկատել նաև, որ ՀԱՊԿ սնանկությունն այդ առումով առաջին անգամ չէ, որ դրսևորվելու է: Որպես անվտանգության երաշխիք ռազմա-քաղաքական բլոկ ՀԱՊԿ անկենսունակությունը լավագույնս դրսևորվում է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի պայմաններում: Ադրբեջանցիները, որպես կանոն, ոչ միայն ակտիվանում են, երբ Հայաստանում է լինում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, այլ նույն Բորդյուժան հայտարարել է, որ ՀԱՊԿ-ն չի միջամտի հայ-ադրբեջանական թեժացումներին, քանի որ խաղաղության կողմնակիցն է, և միջամտությունը կհակասի խաղաղ կարգավորման սկզբունքին:

Այնպես որ, Ցեղասպանության կարևոր խնդում Լուկաշենկոյի և Նազարբաևի բացակայությունն ընդամենը «չմիջամտելու» դրսևորում է, և կասկած չկա, որ նույն դրսևորումն էլ լինելու է Հայաստանի հանդեպ որևէ այլ հարցում, որտեղ կարիք է լինելու ՀԱՊԿ-ի միջամտության: Պատկերացնենք մի իրավիճակ, երբ ՀԱՊԿ-ն պետք է որոշում կայացնի Հայաստանին այս կամ այն հարցում շտապ օգնելու վերաբերյալ: Ի՞նչ դիրքորոշում են ունենալու Լուկաշենկոն ու Նազարբաևը: Իհարկե, նրանք չեն միջամտելու, ինչպես չեն միջամտում ապրիլի 24-ին: Բայց, այդ ամենով հանդերձ, պետք է ողջունել նրանց դիրքորոշման գոնե ազնվությունը: Այլ կերպ ասած` նրանք չեն գործում Հայաստանի թիկունքում, չեն փորձում ներկայանալ Հայաստանի բարեկամ, դաշնակից կամ այդօրինակ մի բան, իսկ իրականում գործում Հայաստանի շահի դեմ, վտանգում Հայաստանի շահը, դաշնակցում Հայաստանին սպառնացող պետությունների հետ:

Նրանք այդ ամենն անում են առանց բարեկամա-եղբայրական, բարոյա-խրատական հռչակագրերի հետևում թաքնվելու՝ բացահայտորեն: Ի տարբերություն ԵՏՄ-ի մեկ այլ անդամի՝ Ռուսաստանի, որը դե յուրե հանդիսանալով Հայաստանի ռազմավարական դաշնակից, բարեկամ, գործընկեր, իրականում թաքնվելով այդ հռչակագրային թղթերի և կարգախոսների թիկունքում` գործում է Հայաստանի շահերի դեմ, դաշնակցում Հայաստանին պատերազմով սպառնացող Ադրբեջանի հետ՝ հանդիսանում այդ երկրի թիվ մեկ ռազմական մատակարարը, հագեցնում ադրբեջանական բանակը գերժամանակակից հարձակողական սպառազինությամբ, Հայաստանից այդ կապակցությամբ հարցադրումներին տալիս ցինիզմով և արհամարհանքով լեցուն պատասխաններ, միաժամանակ մի շարք այլ հարցերում ոտնահարում Հայաստանի պետական արժանապատվությունն ու օրենքները՝ ինչպես ռուսաստանյան ռազմակայանի զինծառայող Պերմյակովի գործում:

Ռուսաստանը դաշնակցում է Թուրքիայի հետ և բարձր մակարդակով մասնակցում այդ երկրի ցինիկ նախաձեռնությանը՝ կապված ապրիլի 24-ին Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարություններ նշանակելու հետ: Եվ այս ամենից հետո, ի տարբերություն Լուկաշենկոյի և Նազարբաևի, ՌԴ նախագահը կարող է և գալ Հայաստան, այցելել Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դնել, դեմքին տալ տխուր, գուցե նույնիսկ սգավոր արտահայտություն, ու այդ ամենից հետո շարունակել սպառազինության վաճառքը Ադրբեջանին, շարունակել Պերմյակովին պահել Ռուսաստանի ենթակայության տակ, շարունակել Թուրքիայի հետ ռազմավարական հարաբերությունների կառուցումը` միաժամանակ Հայաստանին արգելելով ինքնուրույն հարաբերություններ կառուցել քաղաքական ու տնտեսական, ռազմական դիվերսիֆիկացիայի ուղղությամբ՝ Ռուսաստանից միակողմանի, գերկախվածությունը հաղթահարելու համար:

Այդպիսով, ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ, ինչպես կասեր հայտնի ֆիլմի հայտնի հերոսը՝ ապրիլի 24-ին չգալ Հայաստան և չթաքնվե՞լ ինչ-որ հռչակագրերի հետևում, չթաքցնելով Հայաստանի հետ շահերի հակասությունն ու այդպիսով չփորձելով Հայաստանի հասարակությանն էլ սնել կեղծ, միֆական, պատրանքային պատկերացումներով, թե՞ ապրիլի 24-ին լինել Հայաստանում, իսկ տարվա մնացյալ 364 օրերին գործել Հայաստանի դեմ, անտեսել ու արհամարհել Հայաստանի շահերը՝ թաքնվելով միֆական կարգախոսների և հռչակագրերի թիկունքում: Ընդ որում` ապրիլի 24-ին էլ, ըստ էության, Հայաստանում լինել մի ոտքով՝ մյուսով մասնակցելով շինծու տոնակատարությանը Թուրքիայում, որի միակ նպատակը հանդիսացել է Հայոց ցեղասպանության տարելիցը ստվերելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում