Թբիլիսիում ավարտին է մոտենում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր մրցահարթակ է դուրս եկել Հայաստանի հավաքականի վերջին ներկայացուցիչը` պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն, 105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը, ով երկամարտի 397 կգ արդյունքով գրավեց 5-րդ տեղը։
Պոկում վարժությունում Մարտիրոսյանը 181 կգ արդյունքով գրավեց չորրորդ տեղը։ Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը ցույց տվեց 216 կգ, ինչը 6-րդ արդյունքն է։
Ավստրիայի ներկայացուցիչ Սարգիս Մարտիրոսյանը երկամարտի 385 կգ (180+205) արդյունքով գրավեց 10-րդ տեղը։