Thursday, 25 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա

«Եթե ապրիլի 25, 26-ին ՀԽ անդամներին ազատ չարձակեն` Սփյուռքը կգրոհի»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայկական վերածնունդ շարժման Փարիզի մասնաճյուղի պատասխանատու Շանթ Ոսկերչյանը:

Պարոն Ոսկերչյան, «Հիմնադիր խորհրդարանի» 5 անդամների ձերբակալությունից հետո անորոշ է, թե ի՞նչ քայլեր են իրականացնելու մյուս անդամները: Նշվում է, որ իրենք 2.5 տարի պլան էին մշակվել և որոշակիորեն կանխատեսել էին այս ձերբակալությունները: Ի վերջո ո՞րն է շարժման պլան Բ-ն:

Այո , իրավացի եք ՝ «Նախախորհրդարանը», հետագայում՝ «Հիմնադիր խորհրդարանն» աշխատել են այս ուղությամբ: Մենք այս տեսակի պետություն չենք ուզում՝ տնտեսագիտությունից մինչև բանակ ամեն ինչ մանրամասն քննարկվել է: Այդ քննարկումներին մասնակցել են նաև սփյուռքի մասնագետներ, մենք ևս մեր կարծիքներն ու տեսակետները ներկայացրել ենք: Կարծում եմ, Հայաստանի ժողովրդի 90 տոկոսից ավելին ուզում է ազատվել այս վարչակարգից: Մենք մտածել ենք` Սերժին կամ Ռոբին ճանապարհելուց հետո ինչ ենք ստանալու, ինչ ենք անելու: Ի վերջո, Սերժին ճամփելուց հետո դատարկ չենք կարող թողնել այդ տեղը, ամեն բան մտածված է, խելացի մարդիկ են աշխատել այս ծրագրերի վրա:

Մեր ընկերներին անհիմն պատճառներով են նստեցրել, բայց մենք հուսով ենք , որ իրենց ազատ կարձակեն: Մենք պլան Բ-ն էլ ունենք, պլան Ֆ-ն էլ առաջիկայում կտեսնեք:

Մանրամասնեք՝որո՞նք են լինելու այդ գործողությունները, ի վերջո,ժողովուրդն ապրիլի 24-ին փողոց է դուրս գալու։ Ի՞նչ է ծրագրված անել:

-Իհարկե, մենք սպասում էինք նման գործողությունների, չէինք կարծում սակայն, որ այսպիսի զրպարտություններ կանեն: Իհարկե, իրենք էլ, մենք էլ՝ մի փոքր ճնշվեցինք, բայց հետո այդ ամենն անցավ. գործելու ժամանակն է: Ոչինչ չի հետաձգվում, այս ուրբաթ Ազատության հրապարակում, օրինակ, հանրահավաք են անելու, հետո երթ, ամսի 24-ին հեռվում հանրահավաք կանենք, 100 ամյակի արարողություններին չենք խանգարի: Սերժն ու իր բանդան խանգարեցին հարյուրամյակի միջոցառումներին, մարդկանց ուշադրությունն էլ ավելի կենտրոնացրեցին «Հիմնադիր խորհրդարան»-ի վրա: Հիմա ամեն մարդ մեր մասին գիտի և հաստատ կաջակցեն, ու մեր նախատեսածից ավելի շատ մարդ կգնա Էրեբունի՝ այդ օրվա հավաքին մասնակցելու: Մենք հաստատում ենք այն տեսակետը, որ անկարգություններ չեն լինելու, շուտով կհայտարարվի առաջնորդին փոխարինող մարդու անունը, և ամեն բան կգնա մեր ծրագրածի համաձայն: Մանրամասները Դուք ինքներդ էլ կտեսնեք:

Իսկ սփյուռքն ինչքանո՞վ է ներգրավված այս գործընթացներում: Ժիրայր Սեֆիլյանը նաև սփյուռքին էր կոչ արել միանալու իրենց գործողություններին: Տեսնում ե՞ք նման ցանկություն, օրինակ ֆրանսահայերի մոտ:

Այսօր Ֆրանսիայի փաստաբանների և իրավաբանների միությունն է հայտարարություն տարածել՝ խստիվ դատապարտելով «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների դեմ իրականացված գործողությունները: Իրենք ի վերջո փաստաբան են՝ օրենքներն ավելի լավ գիտեն, մենք էլ բավականին մեծ ակցիաներ ենք կազմակերպել՝ շատերը մեզ միացան: Կիրակի օրը Փարիզի եկեղեցիների առջև ժողովրդին տեղեկացրեցինք, թե ինչ է կատարվում Հայաստանում: Հավանական է, որ եթե ապրիլի 25-ին կամ 26-ին քաղբանտարկյալներին ազատ չարձակեն՝ սփյուռքի անելիքները կսաստկանան: Մենք մինչև 25, 26 կսպասենք, եթե ազատ չարձակեն՝ այդ ժամանակ գրոհ կսկսենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում