Tuesday, 23 04 2024
-
17:04
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել

Ինչքան պետք է «խփի» Հովիկ Աբրահամյանը

Որքան էլ կարևոր են Ցեղասպանության 100-րդ տարելիցն ու դրա շուրջ տեղի ունեցող զարգացումները, այնուամենայնիվ Հայաստանի համար, ըստ էության, առաջնային կարևորության առումով շատ ավելի նշանակալից է մեկ այլ տարեթիվ՝ նոր կառավարության գործունեության տարեդարձը, որը լրանում է այս օրերին:

Բանն այն է, որ կառավարության գործունեության արդյունքից է կախված Հայաստանի տնտեսության վիճակը, իսկ տնտեսության վիճակից էլ կախված են մի շարք հիմնարար խնդիրներ` սկսած ժողովրդագրական պատկերից, մինչև երկրի պաշտպանունակությանը, անվտանգությանը, միջազգային հեղինակությանը, նաև արտաքին քաղաքական կարևոր խնդիրների սպասարկմանը վերաբերող հարցեր: Ժամանակակից աշխարհում այս ամենի հիմքը տնտեսությունն է, տնտեսությունից է բխում անվտանգությունը բոլոր պարամետրերում:

Ահա թե ինչու, մեծ հաշվով, 100-րդ տարելիցից եթե ոչ ավելի, ապա պակաս կարևոր չէ կառավարության գործունեության 1-ին տարեդարձը, թեև դատելով արդյունքներից` տարեդարձը ավելի շատ տխուր, անմխիթար, քան ոգևորիչ իմաստով: Մեկ տարվա ընթացքում Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունն այդպես էլ որևէ մի նշանակալից քայլով չի ապացուցել, համոզել հանրությանը, որ իմաստավորված էր Տիգրան Սարգսյանի կառավարության փոխարեն իր նշանակումը: Այս կառավարության ձևավորումից ի վեր հասարակությունը երբեք պատրանքներ չի տածել, սակայն այնուամենայնիվ միշտ էլ մնում է «մեկ էլ տեսար» տարբերակը: Սակայն մեկ տարին ցույց տվեց, որ ոչ մի «մեկ էլ տեսար» չի եղել և չէր կարող լինել:

Փոխարենը Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունը բազում քայլեր է արել, որոնք, ըստ էության, հաստատել են վաղուց հայտնի ժողովրդական իմաստնությունը` «մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը»: Սակայն, մեծ հաշվով, հայաստանյան տնտեսության խնդիրները, մեղմ ասած, ավելին են Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի կառավարությունների համեմատություն անցկացնելու համար:

Հայաստանի տնտեսությունն ունի շտապօգնության և նույնիսկ շտապ վիրահատության անհրաժեշտություն, և այսօր հենց այս խնդիրն է կարևոր, ոչ թե արձանագրել, թե ինչով են տարբերվում նախկին և ներկա կառավարությունները: Ի վերջո, ունենք այն, ինչ ունենք՝ կառավարության իմաստով, փոխարենը չունենք տնտեսություն, չունենք հեռանկարներ, չունենք կրեատիվ գաղափարներ տնտեսությունը բեկելու համար, ոտքի կանգնեցնելու, հասարակության շրջանում ապագայի հանդեպ հավատ, հույս, լավատեսություն ներշնչելու հարցում:

Այս մթնոլորտում մի կողմից տարօրինակ է, որ Հայաստանի կառավարության գործունեության մեկ տարին չի դարձել հասարակական-քաղաքական օրակարգի թիվ մեկ թեման,- ճանաչելով հայաստանյան քաղաքական դաշտը` սա զարմանալի չէ,- մյուս կողմից էլ` ամեն ինչ այնքան հստակ է, որ քննարկելու բան էլ չկա, և միակ հարցն այն է, թե Սերժ Սարգսյանը երբ է սահմանելու այն նշաձողը, որին չհասնելու պարագայում տարեվերջին պետք է հեռանա Հովիկ Աբրահամյանը:

Տիգրան Սարգսյանի պարագայում Սերժ Սարգսյանը սահմանել էր 7 տոկոսը` ասելով, որ 7 տոկոս աճ չապահովող կառավարությունը պետք է հեռանա: Հովիկ Աբրահամյանի դեպքում կանխատեսումները գնում են դեպի անկում, և այս պարագայում աճի մասին խոսք լինել էլ երևի թե չի կարող: Այս դեպքում կարող է խոսք լինել այն մասին, թե քանի՞ տոկոսից ավելի անկում թույլ տալու, այլ կերպ ասած` տնտեսությունը մինչև քանի՞ տոկոս ներքև «խփելու» դեպքում պետք է հեռանա Հովիկ Աբրահամյանն իր կառավարության հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում