«Ազատամարտիկների դաշինքի» վարչության անդամ Սմբատ Հակոբյանը այսօր Հիմնադիր խորհրդարանի հրավիրած հանրահավաքին ասաց, որ այսօր անազատության մեջ հայտնված մեր ընկերները մեր օգնության կարիքն ունեն, որովհետև ժամանակին ոչինչ չեն խնայել մեր ազատության ու անկախության համար:
Ազատամարտիկն անհիմն է համարում ձերբակալությունների համար բերված պատճառները և դաշինքի անունից կոչ արեց գործող իշխանությանը ընդունել «Հարյուրամյակն առանց քաղբանտարկյալների» կարգախոսը: