«Հիմնադիր խորհրդարան»-ի հանրահավաքի ժամանակ այսօր ելույթով հանդես եկավ նաև կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:
«Սա ցեղասպանությունից էլ վատ բան է, սա հենց ցեղասպանություն է: Ո՞ւմ համար պետք է ճանաչվի ցեղասպանությունը և դրանից բխող բոլոր իրավական ու քաղաքական գործընթացները, Պուտինի ծառաների և ստրուկների համար, ահա թե ինչում է խնդիրը, մենք կրկին ստրկացած ենք, մենք կրկին գաղութ ենք»,- հայտարարեց նա: