Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ինչու Բակո Սահակյանը ապրիլի 24-ին չի լինի Երևանում

Արցախի նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանն արդեն իսկ հաստատել է, որ Բակո Սահակյանը ապրիլի 24-ին ներկա չի լինելու Երևանում անցկացվելիք Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողություններին: Խոսնակը Բակո Սահակյանի բացակայությունը պայմանավորել է նրանով, որ այդ օրը Ստեփանակերտում բացվում է Ցեղասպանության առաջին հուշարձանը, որին Բակո Սահակյանը պետք է անպայման մասնակցի:

Արցախի խորհրդարանի անկախ պատգամավոր Վահան Բադասյանը չցանկացավ մեկնաբանել Սահակյանի չգալու փաստը, սակայն ավելացրեց, որ կարելի է հասկանալ նրա բացակայությունը: «Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը հիշատակի հուշահամալիր է, և նմանապես մեկն էլ Արցախում է բացվում: Եվ եթե Արցախի ժողովուրդն այստեղ է որոշել ոգեկոչել զոհերի հիշատակը, և Արցախի նախագահն էլ որոշել է մնալ իր ժողովրդի հետ, ապա ես դա նորմալ եմ համարում»,- ասաց Բադասյանը:

Ընդդիմադիր պատգամավորը անդրադառնալով այն փաստարկին, որ աշխարհի շատ երկրների առաջնորդներ ու պաշտոնյաներ այդ օրը Հայաստանում են լինելու, և այդ կոնտեքստում կարևոր էր նաև Բակո Սահակյանի ներկայությունը, նկատեց. «Գիտեք, այդ երկրների առաջնորդներն ու պաշտոնյաները պետք է գան Հայաստան և ներկա գտնվեն, բայց քանի որ Արցախը նույնպես Հայաստան է, հայկական հանրապետություն է, ապա տարբերություն չկա՝ Բակո Սահակյանը որտեղ կլինի: Եթե նա որոշել է մնալ Արցախում, դատապարտելի ոչինչ չկա»,- նկատեց Բադասյանը՝ հավելելով, որ Արցախի նախագահի բացակայության տակ ոչ մի ուրիշ, հատկապես դիվանագիտական պատճառներ պետք չէ փնտրել:

Բադասյանի խոսքով՝ առավել լավ կլիներ, որ այդ օրը Պուտինը առհասարակ Հայաստան չգար: Նա իր այդ քայլով ավելի ճիշտ կհարգեր հայ զոհերի հիշատակը, քանի որ Ցեղասպանության տարիներին ցարական Ռուսաստանը մեծապես համագործակցել է Թուրքիայի այն ժամանակվա կառավարության հետ: «Իսկ եթե գա, ապա պետք է ներողություն խնդրի հայ ազգից, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ ունեցած իր պրոբլեմները միշտ ցանկանում է լուծել հայկական տարածքների ու հայի արյան շնորհիվ»:

Քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը ևս դատապարտելի ոչինչ չի տեսնում Արցախի նախագահի՝ ապրիլի 24-ին Երևանում չլինելու մեջ: Եթե այդ օրը Արցախում միջոցառումներ կան, ապա նախագահը պետք է լինի իր ժողովրդի հետ:

Քաղաքագետի խոսքով՝ մյուս կողմից՝ նախագահի ներկայությունը կարևոր էր այն կոնտեքստում, որ այդ օրը Հայաստանում աշխարհի շատ երկրների ներկայացուցիչներ են լինելու, և դա կարող էր ևս մեկ առիթ լինել՝ բոլորի ուշադրությունը սևեռելու Արցախի հարցի վրա:

«Ակնհայտ էր, որ այն քաղաքական գործընթացը, որ մեկնարկեց Վատիկանից և շարունակվեց ու հանգուցալուծում ստացավ Եվրախորհրդարանում, ներառում է հայ ժողովրդի քաղաքական օրակարգի հարցերը: Եվ բնական է, որ Բակո Սահակյանը եթե ներկա լինի այդ օրերին Հայաստանում, դա որոշակի մեսիջ կարող է լինել ողջ աշխարհին: Իսկ թե իրականում ինչու այդ օրը նա Հայաստան չի գալիս՝ դրա մասին ինֆորմացիա պետք է ունենալ, որը ես չունեմ»,- ասաց նա:

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցություն նախագահ Հայկ Խանումյանը, ով մասնակցում է Արցախի առաջիկա ընտրություններին, մեզ հետ զրույցում ասաց, որ «եթե նախագահն իր տեղում չէ, ապա բնավ կարևոր չէ, թե նա այդ օրը որտեղ է»: «Ես տեղյակ չեմ, թե ինչ է անում նախագահ Սահակյանը՝ առհասարակ նախագահո՞ւմ է երկիրը, թե՞ ոչ, ովքե՞ր են նրա խորհրդականները, ովքե՞ր են նրան խորհուրդ տալիս՝ ինչ անել, ուր գնալ: Այնպես որ՝ եթե նախագահն իր տեղում չէ, ապա թե նա ապրիլի 24-ին որտեղ է գտնվում՝ Ծիծեռնակաբերդում, թե Գալիպոլիում՝ այդքան էլ կարևոր չէ»,- ասաց Խանումյանը:

Նշենք, սակայն, որ Արցախի նախագահի բացակայությունը մեկնաբանվում էր այն կոնտեքստում, որ այդ օրը Երևանում են լինելու Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահները, իսկ Բակո Սահակյանը չի կարող նրանց հետ կանգնել նույն շարքում՝ հաշվի առնելով ԼՂ հակամարտության կարգավորման հարցում այդ երկու երկրների միջնորդական դերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում