Friday, 19 04 2024
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է

Ալավերդցիները «Շանթ» հեռուստաընկերությունից պահանջում են տարբերակել գռեհկությունն ու հումորը

«Շանթ» հեռուստաընկերությամբ սկսել է եթեր հեռարձակվել «Խոպանի տեսություն» սերիալը, որն առաջացրել է բազմաթիվ ալավերդցիների զայրույթն ու դժգոհության մեծ ալիք բարձրացրել, քանի որ այնտեղ ներկայացված է մարզից Երևան եկած ալավերդցի ուսանողի կերպարը, որը ծաղրանքի առարկա է դարձնում ալավերդցիներին։

«Որպես ալավերդցի՝ «Շանթ» հեռուստաընկերությունից պահանջում եմ ներողություն խնդրել և այդ սերիալում այլևս չօգտագործել «Ալավերդի» բառն ու այսուհետ ներկայացնել հավաքական կերպար, և դա անել առավելագույնս զգույշ և ուշադիր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց լրագրող Արեն Մկրտչյանը՝ հավելելով, որ «Շանթ» հեռուստաընկերության սերիալների մեծ երկրպագու չէ, որպես մտահոգ ալավերդցի՝ դիտել է 2 սերիա:

Նրա խոսքով՝ կերպարը իրականության հետ աղերս չունի. «Սերիալում ալավերդցու կերպարը նույնականացվում է անտաշության, անճաշակության, աչքածակության, տեղ-տեղ նաև՝ մտավոր հետամնացության հետ: Այնինչ ալավերդցին իր մտավոր ունակություններով մի քանի անգամ գերազանցում է նման մտահղացումների հեղինակներին: Վերոնշյալ կերպարը վիրավորում է ալավերդցու պատիվն ու արժանապատվությունը, ոչ մի ընդհանուր եզր չունի ալավերդցու հետ»:

«Այո, ես ընդունում եմ, որ դա հումորային նախագիծ է, բայց բոլոր նախագծերում նշվում է ընդհանրական կերպար, օրինակ` լոռեցու կերպար: Բացի այդ, կերպարը ներկայացնելիս պետք է առավելագույն զգուշություն ցուցաբերել, քանի որ հատկապես մի ամբողջ մարզի կամ քաղաքի կերպար ներկայացնելիս անցումը հումորից վիրավորանքի շատ նուրբ է»,- ասաց Արեն Մկրտչյանը։

Նրա կարծիքով՝ կան նաև մի շարք բարդույթներ, որոնք ունենում են մարզից ուսման նպատակով Երևան ժամանած ուսանողները. «Այդ սերիալն ավելի է ամրացնում կարծրատիպերը, որոնք պատանին կամ երիտասարդը շատ մեծ դժվարությամբ են հաղթահարում: Պատկերացնո՞ւմ եք՝ 17-18 տարեկան աղջկա համար որքան բարդ է լինելու բուհում անել այնպես, որ իր անձը չնույնականացվի վերոնշյալ կերպարի հետ»:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ալավերդցի ակտիվիստ Մարիաննա Պեպանյանը ևս շեշտեց, որ բացի այն, որ ալավերդցու կերպարը նեգատիվ տոնով է ներկայացված, կարելի է ասել, որ խորացնում է նաև կարծրատիպերը: Մարիաննան ասաց, որ ինքը ևս Երևանում սովորել է և ուսանելու սկզբնական շրջանում մի շարք բարդույթներ է ունեցել։ «Այսպիսի սերիալով, կարել է ասել, աղ են լցնում վերքի վրա։ Պետք է ներողություն խնդրեն։ Մարզից եկող ուսանողի են ներկայացնում, թող ընդհանրական ներկայացնեն, ինչո՞ւ հենց ալավերդցի, այն էլ՝ վիրավորական, տգեղ ձևով»,- ասաց նա:

Մ. Պեպանյանը մանրամասնեց՝ կոնկրետ սերիալի սցենարի մասին ընդհանուր ոչինչ չեն ասում, բայց ալավերդցի ուսանողի կերպարը իսկապես ոչ մի ընդհանրություն չունի իրենց՝ ալավերդցիների հետ։ «Ալավերդցիներին վիրավորում են, այդ աղջիկը հագնվում է շատ անճաշակ ու ցույց է տալիս, որ ալավերդցին այդպես է հագնվում, շատ տգեղ է խոսում։ Հիմա եթե Ալավերդի գան, հազիվ թե այսպես խոսող մարդ գտնեն, նույնիսկ տարածաշրջանի ամենածայրամասային գյուղում, կամ որ ուսանողը բարեկամներից փող է վերցնում՝ իբր ինքը փող չունի»:

Նա նաև շեշտեց, որ երբեք չի տեսել՝ գյուղերում երևանցիներին ծաղրեն, դա էթիկայի խախտում է. «Թող մի քիչ մտածեն սցենարը գրելիս, ինչքան մարդկանց արժանապատվությունն են վիրավորում։ Սերիալ ընդհանրապես չեմ նայում, բայց քանի որ ալավերդցու կերպար էր ներկայացված, մի անգամ նայեցի, բավականին վիրավորվեցի, և ինձ նման վիրավորված են շատերը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում