Այսօր սահմանափակ քանակությամբ վաճառքի է դուրս եկել Քիմ Քարդաշյանի սելֆիների հավաքածուն, որը ստացել է Selfish անվանումը: Գիրքը Քիմի երկրպագուները գնել են ընդամենը մեկ րոպեում, գրում է spletnik.ru-ն:
Քիմը Twitter-ի իր էջում շնորհակալություն է հայտնել երկրպագուներին հավաքածուն գնելու համար:
352 էջից բաղկացած սելֆիների հավաքածուն վաճառվել է 60 դոլարով:
Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթի նախաձեռնության մասին հայտնի է դարձել դեռ անցած տարի: Պարզվում է՝ Քիմը ոգեշնչվել է Վալենտինի օրը Քանյեի արած նվերով՝ Polaroid լուսանկարների համար նախատեսված ալբոմով:
«Ես չգիտեի ինչ նվիրել նրան: Հետո մտածեցի, որ բոլոր տղամարդկանց էլ դուր է գալիս, երբ աղջիկը նրանց սեքսուալ լուսանկար է ուղարկում: Հենց այդ ժամանակ էլ խնդրեցի օգնականիս՝ Ստեֆանիին, Polaroid գնել: Մենք սկսեցինք ամբողջ տնով մեկ լուսանկարներ անել: Գաղափարն այնքան լավն էր, որ իմ մոտ սելֆիների հավաքածու թողարկելու միտք ծագեց: Այնպես որ, ես էլի թեժ լուսանկարներ կանեմ»,- ասել է Քիմը: