«Իրանից դեպի Արևմուտք գազատարի կառուցումն առանցքային նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի համար: Շատ կարևոր է այդ երկրի էներգակիրները Եվրոպա ուղղելու հարցը, որպեսզի եվրոպական երկրները ձերբազատվեն ռուսական գազի մենաշնորհից»,- այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի կազմակերպած Տարածաշրջանի իրանական գարունը քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ Հովսեփ Խուրշուդյանը:
Բայց եթե, իսկապես, պայմանավորվածություն ձեռք բերվի, որ իրանական գազը պետք է Եվրոպա հասցվի, և դրա հնարավոր ուղիներից մեկն էլ գազամուղը Հայաստանի տարածքով անցկացնելն է, ապա ո՞ւմ հետ պետք է պայմանավորվեն: «Հայաստանի՞ իշխանությունների, թե Կրեմլի հետ»,- հարց է բարձրացնում տնտեսագետը: