Տոկիոյի Mitsukoshi հանրախանութում կհայտնվի Toshiba ընկերության ստեղծած ռոբոտ-վաճառողուհին՝ իրական կնոջ տեսքով: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Մշակված խորհրդատուին անվանել են Աիկո Չիհիրա: Արտադրողները շեշտը դրել են ոչ թե նորույթի հաղորդակցական հմտությունների վրա, ինչպես արդեն գոյություն ունեցող շատ ռոբոտների դեպքում է, այլ արտաքինի՝ առավելագույն մոտ մարդկայինին:
Ռոբոտի արտաքին տեսքը չեն կրկնօրինակել որևէ իրական կնոջից: The Wall Street Journal-ը գրում է, որ Աիկոն կարողանում է թարթել աչքերը, գլխով անել, խոսելիս շուրթերը շարժել, նա դեմքի շատ տարբեր արտահայտություներ ունի:
Ռոբոտը գնորդների հետ միայն ճապոներեն կշփվի, նաև ժեստերի լեզվով: Աիկոն չի կարողանա պատասխանլ հարցերին և զրուցել, բայց կպատմի խանութի, ապրանքների և ակցիաների մասին:
Չիհիրան արդեն ցուցադրվել է տարբեր ցուցահանդեսներում, բայց խանութում առաջին անգամ «կաշխատի»:
https://youtu.be/izH08FB2mxU