Friday, 29 03 2024
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ

Փոխոստիկանապետը ներկայացրեց ապրիլի 24-ի միջոցառումների ժամանակ իրականացվելիք աշխատանքները

Փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ընթացքում ոստիկանության ծառայությունների կողմից իրականացվելիք աշխատանքները:

«Ապրիլի 1-ից ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության, ապրիլի 5-ից ծառայություն է իրականացվում ծառայողական շներով, որքան մոտենա ապրիլի 24-ը, այնքան կխստացվեն հասարակական կարգի պահպանման վերաբերյալ պահանջները»,- ընդգծեց փոխոստիկանապետը:

Նա նաև շեշտեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ընդառաջ՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի մակարդակով ստեղծվել է աշխատանքային խումբ: Ստորաբաժանումներին հանձնարարականներ են տրվել հասարակական կարգի պահպանման վերաբերյալ:

Փոխոստիկանապետը ներկայացրեց ապրիլի 22-24-ին նախատեսված միջոցառումները. «Ապրիլի 23-ին Էջմիածին քաղաքում կլինի սրբադասման արարողություն, այնտեղ հսկողություն կսահմանվի: Սրբադասումը կսկսվի ժամը 21:30-ին և կտևի մոտ մեկ ժամ»:

Սրբադասման արարողությանը կարող են հետևել Էջմիածնում և Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված հեռուստաէկրանների միջոցով, բացի այդ՝ ժամը 14-ին քաղաքացիներին ավտոբուսներով Բրազիլիայի հրապարակից անվճար կտեղափոխեն Էջմիածին:

Ապրիլի 23-ին առավոտից փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները: Նախատեսված է ռոք համերգ: Մուտքը կլինի միայն Ամիրյան և Տիգրան Մեծ պողոտայի կողմից: Սամվել Հովհաննիսյանը ասաց, որ մարդկանց մուտքը հրապարակ կլինի սահմանափակ թվով՝ կախված այդ պահի տարողունակությունից։ Նա նաև նշեց, որ հատուկ սարքով հնարավոր կլինի հաշվել քաղաքացիների թիվը:

Ապրիլի 24-ի առավոտյան արարողակարգային միջոցառումներ անցկացնելու համար Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհները փակ կլինեն, քաղաքացիների մուտքը կլինի Կիևյանի կողմից:

Փոխոստիկանապետը խնդրեց նաև քաղաքացիներին այդ օրերին միայն խիստ անհրաժեշտության դեպքում իրենց մեքենաները վարել, որպեսզի թե մեր քաղաքացիների և թե հյուրերի համար անհարմարություններ չստեղծվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում