Friday, 29 03 2024
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով

Այս գործընթացը խիստ վտանգավոր և ռիսկային է երկրի համար

Նախօրեին քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ և Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները քննարկում էին քաղաքացիական հասարակության ներգրավածությունը սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Քննարկմանը ներկա Արևելյան գործընկերության քաղաքացիական ֆորումի չորրորդ խմբի համակարգող Հովսեփ Խուրշուդյան քննարկմանը ներկա եվրոպացի պաշտոնյաների մոտ հարց բարձրացրեց, թե որքանով է կարևոր քաղաքացիական հասարակության մասնակցությունը գործընթացին, երբ այդ նույն գործընթացն ուղված է պետականության դեմ, իշխանության բռնազավթում ապահովելուն: «Վրաստանի հետ եք համեմատում, բայց Վրաստանում իշխանություն է փոխվում ժողովրդավարական ճանապարհով: Լավ, վատ Սահմանադրություն է պահպանվում, այստեղ չի պահպանվում: Երբ որեւէ բիզնեսմեն համարձակվում է ընդդիմադիր կուսակցությանը հովանավորել, նրան ուղղակի սնանկացնում են, հետո խոսում են բարեփոխումների մասին՝ դա մի քիչ տարօրինակ է: Ամեն ինչ անում է իշխանությունը, որ քաղաքական դաշտը չկայանա, որ մենաշնորհվի դաշտը մեկ կուսակցության կողմից: Ինչի՞ մասին է խոսքը: Եվ դուք ուզում եք, որ քաղաքացիական հասարակությունը, ողջ քաղաքական դաշտը մասնակցի այս իմիտացիայի՞ն»,-ասաց Խուրշուդյանը:

Վերջինս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսեց նաև Սահմանադրական բարեփոխումների գործընթացի առաջ բերած ռիսկերի մասին: «Այս իշխանությունները քաղաքական որևէ բարեփոխման քաղաքական կամք չունեն, որովհետև դրա արդյունքում իրենք ուղղակի կարող են կորցնել իշխանությունը: Այդ է պատճառը, որ մինչև այժմ ո՛չ օրենսդրական դաշտում, ո՛չ ենթաօրենսդրական դաշտում, ո՛չ նորմատիվ ակտերի և կառավարության որոշումների տարբեր հնարավորությունները չեն օգտագործվել որևէ իրական բարեփոխման քաղաքական համակարգում անելու համար իշխանությունների կողմից»,-ասաց Խուրշուդյանը՝ հավելելով.«Դա նշանակում է, որ որևէ հիմք մենք չունենք հավատալու, որ ամբողջ հնարավորությունները չօգտագործելուց հետո,- իսկ բազմաթիվ են առաջարկները և՛ ընդդիմադիր կուսակցությունների կողմից, և՛ քաղաքացիական դաշտի կողմից բոլոր ոլորտներում՝ ընտրական օրենսգրքից սկսած, դատական համակարգի անկախությամբ վերջացրած: Բոլոր այդ ոլորտներում առաջարկներ եղել են, բայց չեն ընդունվել: Սահմանադրության մակարդակով, չգիտես թե ինչու, իրենք պետք է պատրաստ լինեն ամբողջ բարեփոխումն իրականացնել: Ես դրան չեմ հավատում: Որևէ բանական մարդ չի կարող հավատալ, որ կարող է նման քաղաքական կամք ունենալ այս իշխանությունը, հետևաբար այս գործընթացը խիստ վտանգավոր, ռիսկային է երկրի համար, զուտ իշխանությունը հերթական անգամ բռնազավթելու հիմքեր նախապատրաստելու տեսանկյունից»:

Մեր հարցին, թե իր նկարագրած գործընթացին պե՞տք է արդյոք մասնակցի քաղաքացիական հասարակությունը, թե ոչ, մեր զրուցակիցը նկատեց.« Ընդհանրապես, ցանկացած քաղաքական և քաղաքացիական գործընթացի, որ սկսվում է, տեղի է ունենում, հասարակությունը պետք է ակտիվորեն մասնակցի: Ուրիշ բան է, որ պետք է մասնակցի ի նպաստ դրա կամ դրա դեմ, որովհետև եթե կան ռիսկեր այդ գործընթացում, եթե այդ գործընթացն ուղղված է ժողովրդի դեմ, այս իշխող խմբակի վերարտադրության համար, բնականաբար, քաղհասարակությունը պետք է ակտիվորեն դրա դեմ պայքարի, որ այդ գործընթացը տեղի չունենա, որ կանխի այդ գործընթացը: Հասարակությունը պետք է իր բարեփոխումները պարտադրի, ընդդիմությունը, քաղաքացիական դաշտը իրենք իրենց օրակարգը պետք է պարտադրեն իշխանությանը, իրենց բարեփոխումները պարտադրեն, այլ ոչ թե այն, ինչ առաջարկվում է իշխանությունների կողմից: Այն, ինչ այսօր առաջարկվում է իշխանությունների կողմից, ակնհայտ է՝ բարեփոխումների այս գործընթացը մի մեխ է մեջը պարունակում, որ քանի որ գործող նախագահը չի կարող գնալ նախագահական երրորդ ժամկետի, իշխանությունները տեղափոխում են ինստիտուցիոնալ մակարդակով նախագահական ապարատից դեպի Ազգային ժողով, որպեսզի ինքն էլ սահուն տեղափոխվելով Ազգային ժողով՝ շարունակի իշխանությունը վայելել ևս 8, 10, 100 տարի: Ես չգիտեմ, թե որքան է գործող նախագահը պատրաստվում իշխանավորել Հայաստանում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում