Այսօր ԱԺ-ում անցկացվում են լսումներ, որոնք կազմակերպել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը՝ «Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով:
Ելույթ ունեցավ նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Զուրաբյանը դժգոհեց, որ Հայաստանի հեռուստաընկերությունների մեծ մասը կենտրոնացած է իշխանությունների ձեռքում, և որ ՀԱԿ-ը չունի հնարավորություն ազատորեն իր կարծիքները տարածելու: Նա նշեց, որ եթե ԵՄ-ն օգնի ընդդիմությանը` բացել գոնե մեկ հեռուստաընկերություն, որտեղ բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն կունենան իրենց հայացքները տարածել, ապա դա կլինի խոշոր նվաճում` ժողովրդավարության առումով:
Լևոն Զուրաբյանը՝ նկատեց, որ ԵՄ-ն պետք է Հայաստանի իշխանություններին քննադատի կոշտ ձևով և ներազդի նրանց վրա: