Ազգային ժողովում այժմ ընթանում են «Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով խորհրդարանական լսումները: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:
Դեսպանի խոսքով, Հայաստանի քաղաքացիներին պետք է հնարավորություն տալ` հասկանալու համար, թե Արևելյան գործընկերությունն ինչ է, թե ինչ է իրենից ներկայացնում Եվրամիությունը, ինչ կարող ենք անել խթանելու համար մեր երկկողմ հարաբերությունները: