Jawbone ընկերությունը ներկայացրել է Up «խելացի» թևնոցների նոր սերունդ, որոնց միջոցով կարելի է գնումներ կատարել: Այս մասին հաղորդում է The Verge-ը:
Up4-ի միջոցով վճարման տեխնոլոգիան նման է Apple Pay-ին և այլ վճարովի բջջային ծառայություններին: Թևնոցում ներդրված է NFC մոդուլը, որն էլ փոխազդում է վճարի տերմինալի հետ:
Այս տեխնոլոգիան դեռևս աշխատում է միայն ԱՄՆ-ում և նախատեսված է եղել միայն American Express-ի քարտապանների համար: