Google ընկերությունը «Ձեռագիր մուտքագրում» հավելվածն է մշակել, որը թույլ է տալիս սմարթֆոնի վրա ձեռագիր տեքստ հավաքել: Այս մասին ասվում է Google Research թիմի բլոգում:
Հավելվածը կարող է տեքստը հասկանալ 82 լեզվով և 20 այբուբենով: Բացի այդ, հնարավոր կլինի նաև պատկերել «սմայլիկներ»:
Նշվում է, որ նմանատիպ մուտքագրումն օգտակար կլինի հատկապես ասիական երկրներում, որոնք ունեն բարդ այբբենական համակարգ և հիերոգլիֆներ: Հավելվածը կարող են ներբեռնել Android 4.0.3 և ավելին տարբերակի օգտատերերը: