Thursday, 18 04 2024
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Թուրքիան իր հիստերիկ գործողություններով ապացուցում է՝ ցեղասպանությունը օր առաջ պետք է ճանաչել

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

-Պարոն Զաքարյան, Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը մեծ իրարանցում է առաջացրել։ Ի՞նչ եք կարծում, այս բանաձևը բացի բարոյական կողմից, անվտանգության ի՞նչ երաշխիքներ է Հայաստանին տալիս, թե՞ այն զուտ դեկլարատիվ բնույթ է կրում։

-Նախ`  ցեղասպանությունների ճանաչման և դատապարտման նշանակություն ունեցող որևէ բանաձև աշխարհում դեկլարատիվ բնույթ չի կարող կրել, որովհետև սա վերազգային և վերպետական խնդիր է: Այսինքն՝ սա մարդկության խնդիրն է։ Եվ մարդկությունն ինքն իր պատմությունը վերարժևորելով, իր պատմության ներսում ամոթալի էջերի վրա համապատասխան ուշադրություն հրավիրելով՝ համապատասխան բանաձևեր են առաջանում, ստեղծվում, հիմնավորվում ու ընդունվում։ Բոլոր այն պետությունները, միջազգային կազմակերպությունները, որոնք ճանաչել են, բնականաբար, դա արել են ոչ թե հանուն հայ ժողովրդի կամ այլ նեղ շահերից ելնելով, դրանք առաջին հերթին տուրք են տալիս համամարդկային արժեքների և արժեքային համակարգի կարևորմանը։ Այստեղ բնական է, հասկանալի է, որ Թուրքիան փորձում է պահել շահերի համատեքստում և շահերի հակադրությունների միջոցով կասեցնել, ժխտողական քաղաքականությունն առաջ տանել։ Մեր պարագայում խնդիրը դիտարկվում է բարոյական, արժեքային համակարգում և մենք երբեք չենք իջեցնում հայ-թուրքական հարաբերությունների մակարդակ։  Եվրոպական խորհրդարանում մինչև բանաձևի ընդունվելը, բոլոր պատգամավորները, որոնք ելույթ ունեցան, որևէ մեկի ելույթի կոնտեքստը չէր բխում հայ-թուրքական հարաբերությունների կոնտեքստից։ Դա համաեվրոպական արժեքային խնդիր է։ Սա մարդկության պատմության ամոթալի էջերին վեաբերող խնդիր է և ապագայի նկատմամբ պետք է ազնիվ լինենք, հետևաբար` պատմության նկատմամբ պետք է ավելի մեծ ազնվություն ցուցաբերենք և իրերը կոչենք իրենց անուններով։ Սա էր ամբողջ խնդիրը, և բանաձևն ինքնին երեք ուղղություն էր իր մեջ պարունակում։ Առաջինը` պատմական հիշողության անհրաժեշտությունը և պատմության նկատմամբ արդարացի վերաբերմունքն այն առումով, որ այո, Օսմանյան Թուրքիայում տեղի է ունեցել ցեղասպանություն հայերի նկատմամբ և դա պետք է ասել, դա պետք է դատապարտել, դա պետք է հիշատակել։ Երկրորդ խնդիրը, որ համաեվրոպական արժեքները և համամարդկային արժեքները միշտ պետք է կարողանան վեր դասվել ամենապարզ, սովորական շահերից, որոնք ինքնին փոփոխական են, և երրորդը, որ քաղաքական հարթության վրա գոյություն ունեցող բոլոր խնդիրները պետք է երկխոսությունների միջոցով լուծում ստանան ու Ցեղասպանության ճանաչման գործընթացը չպետք է խոչընդոտ լինի  հայ-թուրքական հարաբերությունների համար և, հայ-թուրքական հարաբերությունները պետք է տեղի ունենան առանց որևէ նախապայմանի։

Մենք արդեն տեսնում ենք Էրդողանի անհանգիստ հայտարարությունները նախ Հռոմի պապի պատարագից հետո, հիմա արդեն բանաձևից հետո։ Նրա նախագահության ընթացքում հայթուրքական հարաբերությունների կարգավորման որևէ հնարավորություն չի մնում՝ դատելով նրա  ելույթներից։ Այս դեպքում  հայթուրքական հարաբերությունները ինչպե՞ս պետք է կարգավորվեն։

Էրդողանի Թուրքիան մի փոքր ավելի կոշտ և ագրեսիվ Թուրքիայի է վերածվում ոչ միայն հայ ժողովրդի խնդիրների հետ կապված կամ Հայաստանի հետ հարաբերություններում, այլ, կարծես թե նաև աշխարհի շատ ու շատ հարթակներում Թուրքիայի գործողությունները շարունակում են դիտվել երկիմաստ ու տարօրինակ, զուրկ որևէ հասկանալի տրամաբանությունից։ Այսինքն՝ այն ագրեսիան, որ կա թուրքական գործողություններում, ցինիզմը, որ արտահայտված է պաշտոնական Թուրքիայի և՛ արտահայտություններում, և՛ քայլերում, և՛ ծրագրերում, և՛ ցանկություններում, և՛ այն ընդգծված հակահայկականությունը, որոնք դրսևորվում են տարբեր հարթակներում, այդ թվում նաև լոբբիի տեսքով՝ Թուրքիայի և իմիջի, և գործողությունների վրա մեծ ստվեր են գցում և Թուրքիան ինքն ապացուցում է, որ Ցեղասպանությունը օր առաջ պետք է ճանաչել և դատապարտել։ Այսինքն՝ թուրքական գործողություններով բարձրացված հիստերիան էլ ավելի մեծ ահազանգ է աշխարհի պետությունների համար, եթե դրանք նույնիսկ հրապարակային մակարդակով չեն ասվում, ապա խորհրդարանական հարթակներում, ինչպես և երեկ մենք ականատես եղանք մի շարք ելույթներում, արդեն իսկ թուրքերի գործողությունները ձևակերպվում են որպես ֆաշիզմ, որպես մաֆիոզ գործողություններ, որոնք իհարկե դատապարտելի են ինքնին, իրենց տեսակով՝ անկախ նրանից՝ կապ ունե՞ն հայոց Ցեղասպանության հետ, թե՞ ոչ:

Թուրքիայի մյուս հիստերիան սկսվում է նրանից, որ Գալիպոլին, ինչի համար ծնվել էր ի սկզբանե այդ անհաջող գաղափարը, չի արդարացնում և որևէ կերպ չի ստվերում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Հռոմի պապի հայտարարություններից հետո ավելի մեծ իմպուլս հաղորդվեց միջազգային ճանաչման  գործընթացին։ Կարծես գոյություն ունեցող տարբեր կապանքներ քանդվեցին և էլ ավելի մեծ հոսք սկսվեց դեպի Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը։ Եվ միջազգային մամուլում, և խորհրդարանական հարթակներում , և միջազգային կազմակերպությունների կողմից, և նաև փորձագիտական հասարակության շրջանում։ Բնականաբար, սրանք Թուրքիայի ժխտողականությունը մերժող գործողություններ են, հետևաբար, Թուրքիայի համար խելամիտ լինելու պարագայում պետք է որոշակի փոփոխություն մտցնի իր քաղաքականության մեջ։

Ապրիլի 24-ից հետո  որո՞նք են լինելու մեր գործողությունները, ի՞նչ ենք անելու ապրիլի 25-ին։ Այս մեկ ամսվա ընթաքում իրադարձությունները բուռն էին շոուբիզնեսից մինչև Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևը աշխարհի ուշադրության կենտրոնում են դրել Հայաստանը :

Շարունակելու ենք անել այն, ինչ այսօր ենք անում,  ինչ  ապրիլի 23-ին ենք անելու, ինչ-որ 100 տարի շարունակ արել ենք։ Քանի դեռ մենք չունենք միջազգային հանրության լիարժեք ճանաչումը, դատապարտումը և քանի դեռ չկա Թուրքիայի պատասխանատվության գիտակցումն այս հարցում։

Կարծիք կա, որ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևից հետո հաջորդ քայլը պետք է անի  Ռուսաստանը և ԱՄՆն։ Ի վեջո, Օբաման կասի՞ «Ցեղասպանություն», չի՞ ասի։ Այս տարի Պուտինը կգա՞, չի՞ գա, թե՞ վերջին րոպեին կհիվանդանա, ինչպես վերջերս լինում է։ Ի՞նչ ակնկալիքներ կան Ռուսաստանից և Միացյալ Նահանգներից։

-Նախ, ակնկալում ենք, որ ՌԴ խորհրդարանի կողմից ևս կլինի համապատասխան պաշտոնական  արձագանք 100-ամյակին ընդառաջ: Ակնկալում ենք, որ Միացյալ Նահանգները նորից կվերաձևակերպի իր պաշտոնական դիրքորոշումը, գուցե ուղիղ «ցեղասպանություն» չասվի, բայց բոլոր նախադրյալները պաշտոնական տեքստում  ասվի, որոնք տանում են դեպի ցեղասպանություն: Այսինքն՝ բոլոր այն իրավիճակների նկարագրությունը, որոնք անհրաժեշտ են երևույթը «ցեղասպանություն» կոչելու: Մենք շատ լավ հասկանում ենք և կոշտ շահերը մեզ որպես պետություն վաղուց արդեն սովորեցրել են գիտակցել նաև բոլորի շահերը, բայց դրանից չի փոխվում պատմությունը, չեն փոխվում մեր պայքարի և դրանում առկա պահանջները, դրանից չեն փոխվում մեր ակնկալիքները քաղաքակիթ մարդկությունից: Իհարկե մենք ակնկալում ենք ոչ թե հուշող տերմինաբանությամբ, այլ հենց ուղիղ «ցեղասպանություն» անվանումով Միացյալ Նահանգները, եթե ոչ այսօր, ոչ վաղը, ապա  մոտ ապագայում դրա մասին անպայման կասի, որովհետև Միացյալ Նահանգները կարևոր դերակատարություն ունի համաշխարհային իրադարձության մեջ, և ինչքան էլ Թուրքիան ունենա քաղաքական նշանակություն, այնուամենայնիվ, մարդկության պատմությունը և արժեքները շատ ավելին են, քան առօրյա շահերը: Ես կարծում եմ, որ այն կփոխի իրերի դասավորվածությունը և կբերի ավելի ճիշտ մոտեցման ցեղասպանությունների ճանաչման և դատապարտման գործում: Դրան կօգնեն և շարունակաբար օգնում են նաև նահանգները, որոնց ճնշող մեծամասնությունը, թվով՝ 44 նահանգներ արդեն ընդունել են Հայոց ցեղասպանությունը: Սա նշանակում է, որ ամերիկյան ժողովրդի մեծամասնությունն իր որոշումն արդեն կայացրել է: Իսկ ամերիկյան իշխանություններն այդ որոշման հիման վրա կկայացնեն իրենց արդարացի որոշումը ժամանակի հետ: Ռուսաստանը վաղուց ճանաչել ու դատապարտել է, և Ռուսաստանի խորհրդարանը ևս իր արձագանքը կունենա և որքանով որ ես տեղեկացված եմ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի մասնակցությունը կլինի, ինչը մեզ համար շատ կարևոր նշանակություն ունի:

ՌԴ պաշտոնական պատվիրակություն էլ կլինի Գալիպոլիի ճակատամարտում, Նարիշկինի  գլխավորությամբ: Սա մտահոգիչ հանգամանք չէ՞:

Մենք ըմբռնումով ենք մոտենում բոլոր խնդիրներին և եթե ըմբռնումով ենք մոտենում այն հանգամանքին, որ Միացյալ Նահանգները չեն ասում «ցեղասպանություն» բառը, հետևաբար, ըմբռնումով ենք մոտենում նաև խնդրին, որ ռուսական պատվիրակություն կարող է լինել նաև Գալիպոլիում: Ինձ համար տարօրինակ է այլ հանգամանք, որ Գալիպոլին որպես այդպիսին, պարտված պետությունների կողմից նշվող տոն է ստացվում: Բայց, այնուամենայնիվ, ինչպես ասում են` մենք չէ որ պետք է դատենք, թե ով ինչ գործողություն է իրականացնում: Մենք երախտապարտ ենք, և ցեղասպանության ճանաչման գործընթացում հայ ժողովրդի չորս հիմնական սյուներից մեկը հենց երախտագիտությունն է: Մենք երախտապարտ ենք բոլոր այն ժողովուրդներին, պաշտոնական իշխանություններին և դիրքորոշումներին, որոնք առանց ճկելու երևույթը, առանց ստվերելու պատմությունը, առանց տարբեր տիպի շեղումների և ձևափոխությունների, նույնպես ուղիղ և պարզ ճակատով ասում են, որ այո, Հայոց ցեղասպանությունն իրողություն է և Հայոց  ցեղասպանությունը դատապարտելի իրողություն է, և Հայոց ցեղասպանությունը դաս պետք է լինի մարդկության պատմության մեջ՝ անմոռանալի և անբեկանելի դաս, որպեսզի դրանք այլևս կրկնություն չունենան: Եթե Հայոց ցեղասպանությունը ճանաչված լիներ, շատ ցեղասպանություններ 20-րդ դարում ուղղակի չէին լինի: Սա աքսիոմա է:

ԵՏՄ անդամ երկրներն իրենց առաջին դեմքերի մակարդակով  մասնավորապես, Նազարբաևն ու Լուկաշենկոն արդեն ասել են, որ չեն լինի այդ օրը Հայաստանում: Մենք միության ենք անդամակցել, որտեղ տնտեսական շահեր կան, անվտանգության մասին էին մեր պաշտոնյաները բազմիցս բարձրաձայնում, բայց այդ նույն անդամ երկրները 24-ին ներկա չեն լինելու:

Ի՞նչ եք կարծում, եթե մենք անդամակցեինք, կամ ասոցացվեինք ԵՄ-ին, ապա 28 երկրների ղեկավարները լինելո՞ւ էին այսօր:

Հնարավոր է լինեին:

Դուք խնդիրը տանում եք նորից քաղաքական հարթություն: Մենք երբեք Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը չենք դիտարկել որպես պետությունների շահերի համադրման կամ հակասությունների դաշտ: Մենք չենք ուզում խնդիրը դիտարկել այն տեսակետից, որ այն երկրները, որոնք պրոբլեմներ ունեն Թուրքիայի հետ, պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Շատ երկրներ, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը շարունակում են Թուրքիայի հետ ունենալ հարաբերություններ, բայց յուրաքանչյուր գործընթաց ժամանակի ու տարածության մեջ պետք է դառնա իրականություն: Մեզ համար գաղտնիք չեն և՛ Ղազախստանի, և՛ Բելառուսի մոտեցումներն այս հարցում: Դրանք բազմիցս քննարկվել են նաև խորհրդարանական մակարդակում: Թեկուզ և բարձրաստիճան պատվիրակություններ պետությունների ղեկավարների մակարդակով չունենանք այդ երկրներից, բայց, այնուամենայնիվ, պատվիրակություններ լինելու են և իրենց մասնակցությունն են բերելու 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակներում:

Արդեն պա՞րզ է, թե մոտավորապես քանի երկրից և քանի պատվիրակություն կլինի Հայաստանում այդ օրը:

Երեկվա դրությամբ մենք 40-ից ավել պետությունների մասնակցություն ունենք և այդ թիվն աճում է:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում