«Մենք ունենք լուրջ ներդրումներ Վրաստանում հայ գործարարների կողմից և շուկան լավ տիրապետում ենք: Վրաստանի տնտեսությունն ուներ պետբյուջեին տրված «բարձիկներ», որի հաշվին կարողանում էին պահել: Մենք այդպիսի վարկավորումներ, այդպիսի բարձիկներ չունեինք»: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
Նա հորդորեց միջազգային կառույցներին հարցնել, թե ինչու Հայաստանին նման ֆինանսավորում չեն տալիս՝ նկատելով, որ աշխարհաքաղաքական շահերով է դա պայմանավորված: