Friday, 19 04 2024
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան

Ինչու Նարեկացին, և ինչու հիմա․․․ Հրաչյա Թամրազյանի մեկնությունը

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը:

Պարոն Թամրազյան, Վատիկանում Հռոմի պապի կողմից Գրիգոր Նարեկացին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագին Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակվեց: 35 տիեզերական վարդապետների կողքին 36-րդը Նարեկացին է: Ինչո՞վ է առանձնանում Գրիգոր Նարեկացին, ո՞րն է նրա ֆենոմենը, և ինչո՞ւ հենց Նարեկացին ընտրվեց:

Նարեկացին նախ մեծ աստվածաբան, փիլիսոփա է և հսկա քայլեր է արել նաև աստվածաբանության մեջ: Նրա բանաստեղծությունն ինքնին աստվածաբանության շարունակությունն է կամ հենց ինքնին աստվածաբանությունն է, քանի որ նրա ամեն մի գործ ուղղակի առնչակցվում է աստվածային ոլորտների հետ: Ինքն այդ ներշնչանքով է արարում ու գրում և դրա մասին շատ է խոսում իր Մատյանում: Անմիջական հաղորդության մեջ է եղել Աստծու հետ և իր Մատյանը, ինչպես նաև մյուս ստեղծագործությունները համարում է աստվածային ներշնչանքի ոչ միայն արդյունք, այլ Աստծու հետ համատեղ, համաշունչ է արարում իր Մատյանը:

Այսինքն՝ այդ հղացման պրոցեսին մասնակցում է նաև Սուրբ հոգին, մասնակցում է նաև Աստված: Նա շատ է խոսում նաև իր տեսիլների մասին՝ համարելով, որ իր տեսիլները (իսկ հայտնի է, որ նա տեսիլք է ունեցել, Աստվածամորն ու Քրիստոսին է տեսել, դրա մասին խոսում է Մատյանում) համարում է իր կենսագրության կարևոր կիզակետը: Դրանք ցնցող փաստեր են: Եվ մի տեղում բացահայտում է իր ստեղծագործության խորքերն այսպես. «Ես իմ տեսիլքների առաջ ավելի եմ պատասխանատու, քան ողջ Ավետարանի առջև»: Սա, իհարկե, միջնադարի համար ցնցող բացատրություն է և նշանակում է, որ անմիջական կապից բացի, նա արարում է նաև էքստազի՝ հափշտակության մեջ: Այսինքն՝ նրա հայտնատեսական բանաստեղծությունը ոչ միայն սկիզբ ունի, այլև ընթացք, անընդհատ հայտնատեսության արդյունք է: Այդ պատճառով նրա բառերը, պատկերները սոսկական պատկերներ չեն, դրանք նրա համար հոգեկիր էություններ են: Պատահական չէ, որ նա ստեղծում է բոլորովին նոր բառաշխարհ՝ բառ-բանաստեղծություններ: Հազարավոր նորաստեղծ բառեր ունի, նորաբանություններ, որոնք ամեն մեկը այնպիսի խտացումներ են, որ մեծածավալ քերթվածքների արժեք ունեն: Եվ բնաբանների արժեք ունեն հետագա ստեղծագործությունների համար:

Նարեկացուն Տիեզերական վարդեպետ հռչակելը մեկ օրվա և մեկ տարվա գործընթաց չէր և ոչ էլ պայմանավորված էր 100-ամյա տարելիցի միջոցառումներով:

Այդ գործընթացը սկսվել է վաղուց: Հաստատապես կարող եմ ասել, որ Մատյանի 1000-ամյակի արարողությունների ընթացքում արդեն նախանշվեց, հիմնավորվեց այս գործընթացը, և հայագետները, նարեկացիագետները մեծապես նպաստեցին այս գործին, հատկապես հայր Լևոն Զեքյանը և Ժան Պիեռ Մահեն: Հսկա աշխատանք կատարեցին այս ասպարեզում կազմակերպչական, ոչ միայն որպես նարեկացիագետներ. կազմակերպեցին միջազգային գիտաժողովներ, հրատարակություններ, թարգմանություններ, վերջապես ներկայացրին այդ ամենը համապատասխան ատյաններին: Այնտեղ կան և՛ հանձնաժողովներ, և՛ համաժողովներ: Այս ամեն ինչն արվել է և այդ բոհով անցել: Սա կարող էր ևս մի քանի տարի տևել, և Ֆրանցիսկոս պապի կամոք այս գործընթացն արագացվեց: Եվ շատ լավ է, որ արագացվեց:

Բայց գործընթացը սկսվել է նախորդ պապի օրոք:

Այո:

Պատահական չէ՞, որ շատ հաճախ հենց Վերածնունդը Նարեկացիով են շատերը պայմանավորում և սկսում:

Դա ճշմարտություն է, քանի որ Նարեկացին կանխել է Վերածնունդը, Հայկական վերածննդի ամենախոշոր դեմքն է Նարեկացին, և ես կասեի, որ նա ոչ միայն Վերածնունդն է կանխել, այլև նոր շրջանի և՛ գրականությունը, և՛ աստվածաբանությունը, և՛ փիլիսոփայությունը իր ստեղծագործություններով. հիմա նա ամենաարդիական բանաստեղծն է ինձ համար, քանի որ նրա ամբողջ ստեղծագործությունը նորարարություն է, և ժամանակի հոլովույթի մեջ ամեն անգամ շարժվող ընթացք է նրա բանաստեղծությունը և նորովի է վերաիմաստավորվում: Ամեն անգամ կարդալիս դու չես կարդում նույն բանաստեղծությունը, դու կարդում ես այլ բանաստեղծություն, քանի որ այդ ընթացքը չի դադարում: Այսիքն՝ անընդհատ հղացման մեջ է նրա բանաստեղծությունը, աստվածային հյուսվածք է: Միշտ վերընձյուղվում է հայ կյանքի, քրիստոնյա կյանքի հետ և նորանոր ճյուղավորումներ տալիս: Այդպես են հանճարեղ բանաստեղծները և նրանց ստեղծագործությունը ոչ թե անկենդան է դառնում, այլ գնալով ավելի ներքուստ պայծառանում է և վերաիմաստավորվում ու նորանոր խորքերով ու ծալքերով ի հայտ գալիս:

Այսինքն՝ քաղաքակրթական շատ կարևոր նշանակություն ունի Նարեկացին անգամ 10 դար հետո:

Միանշանակ, և էլի կմնա ամենաարդիական բանաստեղծներից մեկը, և պատահական չէ, որ այդ բացահայտումն էլ է անում իր Մատյանում, որ այդ Մատյանի հարակայությամբ ինքը կմնա անմահ ու միշտ կապ կունենա իր ընթերցողների հետ: Եվ յուրաքանչյուր ընթերցողի, աղոթողի հետ իր շուրթերն էլ են բարբառելու և աղոթելու: Կենդանի խոսքի այդ պատկերացումը ուրիշ ոչ մի բանաստեղծի մոտ չկա՝ հավերժական խոսքի այդ պատկերացումը, վերժամանակյա այդ խոսքի պատկերացումը: Եվ նա ասում է՝ չկա ավելի չքնաղ բան աշխարհում, քան խոսքը:

Մենք տեսնում ենք, որ Հռոմի պապը Հայոց ցեղասպանություն որակեց: Ի՞նչ կարևոր դերակատարություն կունենա նրա այս պատարագը: Մենք տեսնում ենք, որ հետպատարագյա քննարկումները շարունակվում են, շատ թեժ ու բուռն են համաշխարհային մամուլում:

Ես սա համարում եմ ոչ թե մեծ սկիզբ, այլ կարևորագույն շարունակություն այն գործընթացին, որ սկսվել է: Համաքրիստոնեական արժեքների մասին է խոսքը, և հայ քրիստոնեությունը դրա նախասկիզբների հիմքում է ընկած: Հայ եկեղեցին հնավանդ եկեղեցի է, առաջինը մենք ենք ընդունել քրիստոնեությունը, որն անվերապահորեն կաթոլիկ եկեղեցին ընդունում է: Կաթոլիկ եկեղեցում Գրիգոր Լուսավորչի պաշտամունք կա, ու եկեղեցիներ, սրբավայրեր են կապված նրա անվան հետ: Այս ընթացքում նույնպես մենք նման արարողությունների ներկա եղանք: Եվ ես մեծ խորհուրդ եմ տեսնում, որ Ցեղասպանության այդ արարողությունների շարքում Գրիգոր Նարեկացին հռչակվեց Տիեզերական վարդապետ, ու դրանով Նարեկացու երկնասույզ աղոթքները գալիս են միանալու այդ հարաժամ, հավերժական պատարագին՝ հանուն սուրբ նահատակաց:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում