Այսօր կառավարության նիստում հաստատվեցին ՀՀ բուհերում 2015/2016 ուսումնական տարվա բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի տեղերը: Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ պետպատվերի մոտ 10%-ն ուղղվելու է բանակից զորացրված երտասարդներին, մագիստրատուրայում անվճար տեղերի քանակը կրկնապատկվել են բանակից զորացրվածների համար, իսկ հեռակա ասպիրանտուրայում 239 անվճար տեղ կա:
Նախարարի խոսքերով՝ սոցիալական խոցելի ուսանողական խմբերին կլինի թիրախային օգնություն: