«Այո, մենք ունենք գերծանրաբեռնված բանտախցեր»: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե որն է պատճառը, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներից Գևորգ Սաֆարյանը պահվում է 27 հոգու հետ մեկ բանտախցում, որտեղ ընդամենը 8 մահճակալ կա, և ինչու նախարարությունը չի զբաղվում նման հարցերով:
«Ասեմ, որ այդպիսի հարցերով ես ամեն օր եմ զբաղվում: Այդ խնդրի բարձրացումից հետո ես զանգահարել եմ, որ իրավիճակը ճշտվի և ինձ զեկուցվի: Նախարարությունը զբաղվում է ՔԿՀ-ներում պայմանների բարելավման հարցով և տարբեր ուղղություններով: Այո, մենք ունենք գերծանրաբեռնված բանտախցեր, իսկ կոնկրետ այդ հարցի մասով ես հանձնարարել եմ ուսումնասիրել, և ինձ պետք է պատասխան տրվի»,– նշել է նախարարը: