Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

«Սրտի արատով 3 անգամ վիրահատված տղան զինծառայության համար պիտանի՞ է»

«Տղաս սրտի արատ ունի, մանկուց 3 անգամ վիրահատվել է, հիմա բանակի շեմին է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Նորագյուղ թաղամասի բնակչուհի Գոհար Թադևոսյանը:

Նա նկատեց, որ տղային՝ Գոռ Հայրապետյանին, վիրահատած բժիշկները նշում են, որ նա ծառայության պիտանի չէ, հիվանդության պատմությունը կա, բժիշկների խիստ վերահսկողության տակ է։ «Բայց միևնույն է՝ քարտ են տվել, վայենկոմատ կանչել, չգիտեմ՝ ինչ ա կատարվում։ Մայիսի 30-ին կասեն՝ տանո՞ւմ են բանակ, թե՞ ոչ։ Չգիտենք՝ իրանց ուզածն ինչ ա, ի վիճակի չենք»,- նշեց Գոհար Թադևոսյանը:

Նա հույս հայտնեց, որ Գոռին «վայենկոմատ» են կանչում հաշվառման և ազատման թերթիկ տալու համար. «Պիտի չտանեն, բանակում չի կարող ծառայել, ի վիճակի չի»:

Մեզ հետ զրույցում Գոռն ասաց, որ տարաբնույթ ստուգումներ է անցնում, բայց իր հիվանդության մասին փաստող բազմաթիվ փաստաթղթեր կան, վիրահատություններն էլ կատարվել են պետպատվերի շրջանակում: Գոռն արդեն հոգնել է ամեն անգամ տարբեր բժիշկների մոտ գանգատներից խոսելուց ու վերքերը, կարերը ցույց տալուց:

Գոռ Հովհաննիսյանի ընտանիքը ապրում է ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում՝ 4 հոգով ապրում են մեկ սենյակում, եղբայրը բանակից զորացրվել է, տան միակ աշխատողն է, հայրն ու մայրը հիվանդ են, մայրը հաշմանդամության թոշակ է ստանում: Տունը խոնավ է, հատակը և պատերը՝ բորբոսնած:

Գոհար Թադևոսյանն ասաց, որ հիվանդությունը աչքի հետ է կապված, այդ իսկ պատճառով չի կարողանում աշխատել, ամուսինն էլ խոց ունի. «Խոնավ տան մեջ ենք, անընդհատ տանիքից ջուր ա կաթում, ԽՍՀՄ-ի քանդվելուց առաջ տան համար հերթագրված էինք, ես 20-ից ավելի տարիների աշխատանքային ստաժ ունեմ, բայց ԽՍՀՄ-ը փլուզվեց, ամբողջը մոռացվեց»,- նշեց նա:

Տան անմիջապես կողքը առանձին մուտքով կրկին մեկ սենյակում են ապրում տիկին Գոհարի տալը և տեգրը, որոնք ևս չեն աշխատում հիվանդության պատճառով: Ուստի ընտանիքը օգնող ձեռք չունի, իսկ հաշմանդամության թոշակով էլ կոմունալ վճարներն են տալիս, անգամ չեն կարողանում նշանակված դեղերը գնել:

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում