Friday, 19 04 2024
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել

ԱՄՆ-ը կտրուկ կրճատում է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հաշտեցմանն ուղղված ծրագրերն ու ֆինանսավորումը

«Կլինեն հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հաշտեցման ջանքերին ուղղված, ինչպես նաև հասարակայնության հետ կապերի մեր գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի կրճատումներ: Նույնը վերաբերում է նաև USAID-ի ծրագրերին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

«Առաջին լրատվական»-ն արդեն հրապարակել էր, որ ԱՄՆ-ը որոշել է կրճատել USAID-ի հայաստանյան գրասենյակի ծրագրերն ու ֆինանսավորումը, բայց դեռ հայտնի չէ, թե խոսքը որ ծրագրերին է վերաբերում, և ինչ չափի ֆինանսական կրճատում է նախատեսվում:

Դեսպանը նշեց, որ այս կրճատումներով հանդերձ՝ կպահպանվեն իրենց հիմնական գերակայությունները: Բայց եթե ԱՄՆ-ը որոշել է կրճատել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հաշտեցումներին ուղղված ծրագրերը, նշանակում է՝ այս ուղղությունն այդ երկրի համար այլևս գերակա չէ: Չի բացառվում, որ ԱՄՆ-ն այդ որոշումը կայացրել է հատկապես Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական արձանագրությունները Ազգային ժողովից ետ կանչելուց հետո: Վերջինս արձանագրությունները խորհրդարանից ետ կանչեց փետրվարի 16-ին, իսկ դրանք ստորագրվել էին 2009թ. հոկտեմբերի 11-ին՝ Ցյուրիխում: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն այդ արձանագրությունների ստորագրման ջատագովներից էր:

Ռ. Միլսն անդրադառնալով այս հարցին՝ որևէ կերպ չակնարկեց Ս. Սարգսյանի այդ քայլը: Նա պարզապես ընդգծեց, որ իրենց գերակայությունները շարունակում են մնալ անփոփոխ, գերակայությունների թվին են պատկանում նաև հաշտեցմանն ուղղված ծրագրերը, բայց այդ ուղղությամբ ծրագրերն ու ֆինանսավորումը զգալիորեն կկրճատվեն:

Դեսպանը նաև ցանկացավ ընդգծել, որ ֆինանսավորման կրճատումը տարածաշրջանում տեղի ունեցած որևէ քաղաքական փոփոխության արդյունք չէ, պարզապես պայմանավորված է իրենց բյուջեի խնդիրներով: Տարածաշրջանային քաղաքականություն ասելով՝ դեսպանը հավանաբար նկատի ուներ նաև Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու իրողությունը: Ռ. Միլսն ասաց, որ դա որևէ նշանակություն չի ունեցել Վաշինգտոնի այս որոշման վրա:

Սակայն երբ դիտարկում ենք, թե երբ է սկսվել ֆինանսավորման կրճատումը, նկատելի է դառնում, որ այն համընկել է ԵՏՄ-ին անդամակցելու մասին հայտարարության հետ: Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունը Ս. Սարգսյանն արել է 2013թ.:

Դեսպանի հետ ներկա էր նաև USAID-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլարդը։ Վերջինիս խոսքով՝ եթե 2013թ. իրենց բյուջեն եղել է մոտ 18,5 մլն դոլար, ապա 2014թ. այն մոտ 16,8 մլն դոլար էր. վերջին տարիներին յուրաքանչյուր տարի մոտ 1,5 մլն դոլարով այն կրճատվել է: Իսկ այս անգամ կրճատումն ավելի շատ կլինի:

Ռ. Միլսը, սակայն, ֆինանսավորման ու ծրագրերի կրճատումը պայմանավորեց մի շարք գլոբալ մարտահրավերների ի հայտ գալով՝ Էբոլա, «Իսլամական պետության» դեմ պայքար՝ ավելացնելով նաև Ուկրաինայի և Սիրիայի ժողովուրդներին օգնելու ծրագրերը: Թե դեսպանը, թե Ք. Հիլարդը չմասնավորեցրին, թե ֆինանսավորման որքան կրճատում է սպասվում: Դա պարզ կդառնա մի քանի ամսից:

Ռ. Միլսը նաև հավելեց, որ երկու շաբաթ առաջ Վաշինգտոնում ծրագրերի կրճատման մասին տեղեկությունը ոչ միայն իրեն, այլև ուրիշ երկրներում ԱՄՆ դեսպաններին էլ է ասվել: Եվ այս հանգամանքից ու դեսպանի հայտարարություններից կարելի է նաև եզրակացնել, որ ԱՄՆ-ը աշխարհում հստակեցնում է իր գերակայությունները կամ փոփոխություններ է մտցնում դրանցում ու դրանց ուղղությամբ հատկացվող ֆինանսավորման հարցերում: Հայաստանը, փաստորեն, պատկանում է այն երկրների թվին, որտեղ ԱՄՆ-ը կրճատում է իր գերակայություններն ու դրանց ուղղված ծրագրերը: Եվ, իհարկե, այդ քաղաքականության պատճառներից մեկն էլ կարող է լինել այն հանգամանքը, որ մեր երկրում արդեն ավելի է գերակայում Ռուսաստանի ազդեցությունը: Տվյալ պարագայում խոսքը վերաբերում է նաև ՀՀ արտաքին քաղաքական ոլորտին: Նման պայմաններում հավանաբար ԱՄՆ-ը մտածում է, որ իր ծրագրերն ու ֆինանսավորումն արդեն չեն կարող ցանկալի արդյունք ունենալ:

Ք. Հիլարդն էլ ավելացրեց, որ հայ-թուրքական հաշտեցման ուղղությամբ իրենք ունեցել են երկու ակտիվ՝ գյուղատնտեսությանն ու տուրիզմին և գործարար կապերի զարգացմանն ուղղված ծրագրեր: Դրանք ավարտին կհասցնեն, բայց հետագայում, ամենայն հավանականությամբ, չեն շարունակվի: Պահպանվելու են համեմատաբար ավելի «անմեղ»՝ գյուղական համայնքների զարգացման, ջրային ռեսուրսներին, հակակոռուպցիոն, մարդկային կապիտալի զարգացման, կանանց, երեխաների և սոցիալական որոշ խմբերին աջակցելու ուղղություններով իրականացվելիք ծրագրերն ու ֆինանսավորումը: Պահպանվելու են նաև ռազմական ոլորտին ուղղված ծրագրերը:

Ի դեպ, Ռ. Միլսն այդ ցանկում շեշտեց նաև Հայաստանի էներգետիկ անկախությանն ու էներգետիկ անվտանգությանն ուղղված ծրագրերի շարունակումը: Արդյոք ԱՄՆ-ը նպատակ ունի՞ ՀՀ էներգետիկ ոլորտում ընդլայնել իր ներկայությունը: Հիշեցնենք, որ այդ երկիրն արդեն գնել է Որոտանի ՀԷԿ-երի համալիրը: Դեսպանը պատասխանեց, որ Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու անկախությունն իրենց համար գերակայություն է: Բայց Հայաստանը աշխարհագրական դիրքի ու փակ սահմանների խնդիր ունի: Ունի նաև հարկային ու մաքսային արդար քաղաքականության խնդիր: Եվ այդ խնդիրները նկատի ունենալով՝ իրենք չեն կարող ներդրողներին այստեղ ուղղորդել:

«Այս ոլորտում ներդրումներ ներգրավելու համար ՀՀ-ն ինքը պետք է խրախուսի ամերիկյան ընկերություններին: Սա վերաբերում է բոլոր ոլորտներին: Ես խոսել եմ ամերիկյան արտադրողների և արտահանողների հետ։ Վերջիններս խոսում են խաղի պայմանների հստակ լինելու, արդար հարկային և մաքսային վարչարարության անհրաժեշտության մասին: Գործարար միջավայրը պետք է հրապուրիչ լինի բոլոր ներդրողների համար: Ի վերջո՝ դա ՀՀ կառավարության խնդիրն է»,- ասում է Ռ. Միլսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում