Thursday, 28 03 2024
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան

Տղաներին ապրիլի 24-ից հետո ազատ կարձակեն

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։

-ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը Հայաստանում է, հանդիպումներ է ունենում ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամների, նաև խմբակցությունների հետ։ Մասնավորապես, ի՞նչ եք քննարկել նրա հետ, արդյոք բարձրաձայնե՞լ եք Հայաստանում քաղբանտարկյալների խնդիրը։

-Քննարկումը տեղի է ունեցել տարբեր հարցերի շուրջ՝ Արցախի, Թուրքիայի հետ հարաբերությունների, Ցեղասպանության հետևանքների, սահմանադրական բարեփոխումների, և, իհարկե, ես հարց բարձրացրի նաև իրենց քաղաքական հայացքների համար հետապնդվող անձանց վերաբերյալ։ Այն մասին, որ այս պահին նոր կալանավորումներ են տեղի ունեցել, և նրանք գտնվում են բանտախցերում։

-Նրա կարծիքն ինչպիսի՞ն էր՝ Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ, թե՞ ոչ։

-Ես նրան փոխանցեցի «Հիմնադիր խորհրդարան»-ի ու վերջին իրադարձությունների վերաբերյալ տեղեկանք և նրանց ձերբակալությունների ու քաղաքական հետապնդման վերաբերյալ և, իհարկե, նաև փորձեցի տեղեկատվություն փոխանցել Ավետիսյանների ընտանիքի սպանության վերաբերյալ։ Այն հարցին, թե Դուք պատրա՞ստ եք այցելել բանտախցեր, նա պատասխանեց, որ իր առաքելության մեջ չի մտնում նման այցելություն, բայց ինքը կուսումնասիրի հարցը։

-Ի՞նչ տեղի ունեցավ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ակտիվիստների հետ։ Մի՞թե նրանք իսկապես հակաօրինական կամ հակասահմանադրական գործողություններ էին ծավալել։ Արդյոք Քննչական կոմիտեի բերած փաստերը կարո՞ղ են համոզիչ լինել։

-Միանշանակ է, որ ոչինչ համոզիչ չէ, որևիցե պատճառաբանություն ներկայացված չէ։ Այս կալանավորումները ոչ միայն հիմնազուրկ են, այլև ունեն հստակ քաղաքական նպատակ։ Պարզապես փորձ է կատարվում ապրիլի 24-ից առաջ թույլ չտալ, որ այդ քաղաքական ուժը հնարավորություն ունենա արտահայտել իր դիրքորոշումը և հանկարծ այս բռնազավթիչների համար չստեղծի անհարմարություններ այդ օրվա հետ կապված։

-Արդյոք «Հիմնադիր խորհրդարանն» այդպիսի վտա՞նգ էր ներկայացնում իշխանությունների համար։ Երբ ամիսներ առաջ Եռյակը բազմահազարանոց հանրահավաքներ էր իրականացնում, նման կոշտ հակազդեցության չէր հանդիպում, որին հանդիպում է ՀԽ-ն։ Ինչո՞վ եք սա բացատրում։

-Այս պահին բռնազավթիչներն ուղղակի փորձել են կանխել իրենց համար անցանկալի ու անհարմարավետ որևէ գործընթաց։ Սա է պատճառը։

-Իսկ ինչպիսի՞ն է մյուս խորհրդարանական ուժերի գնահատականը «Հիմնադիր խորհրդարանի» նկատմամբ կատարվածի վերաբերյալ։ Մասնավորապես, ոչ իշխանական որոշ ուժեր չեն դատապարտում տեղի ունեցածը. սա ավելի վտանգավոր նախադեպ չէ՞։ ԲՀԿ-ն, որի հետ ամիսներ առաջ դաժան հաշվեհարդար տեսան, հայտարարում է, որ ոստիկանությունը հենց այնպես ոչինչ չի անում։

-Սա հենց խոսում է այն մասին, թե ինչ քաղաքական մթնոլորտ է տիրում Հայաստանում։ Այսինքն՝ ցանկացած դեպքում այլակարծությունը կամ հետապնդվում է, կամ չունենալով համախոհներ, նույնիսկ այն դեպքում, երբ նախկինում ինչ-որ մեկն այդ ճամբարին էր պատկանում կամ փորձում էր պատկանել, նույնիսկ դրանք խուսափում են դատապարտելուց։ Չէ՞ որ ընդամենը մեկ ամիս առաջ նույն ձևով, նույն վարվելակերպով դիրքորոշում հայտնեցին այս բռնազավթիչները հենց իրենց կուսակցության անդամների հանդեպ։ Տեղի ունեցան ապօրինի խուզարկություններ։ Սրան չանդրադառնալ, չհամեմատել, չդատապարտել, նշանակում է, որ այն, ինչ իրենք այն ժամանակ արտահայտում էին, հետ են կանգնել այդ ամենից, կամ այդ ամենը եղել է կեղծ, իրենց արժեհամակարգի մեջ չի մտել, կամ էլ հիմա իրենց վախն են արտահայտում։

-Այն ժամանակ Լևոն Զուրաբյանն ու Նաիրա Զոհրաբյանը նամակով դիմեցին Անն Բրասերին՝ հայտարարելով, որ լայնամասշտաբ պատերազմ է հայտարարվել իր մեծությամբ երկրորդ ուժի՝ ԲՀԿ-ի նկատմամբ, և տեղի է ունենում քաղաքական հետապնդում ու բռնաճնշումներ։ Հետաքրքիր է, հանդիպման ընթացքում ներքաղաքական կյանքին անդրադարձ եղա՞վ։

-Իմ ներկայությամբ այդ մասով քննարկում տեղի չի ունեցել։ ԲՀԿ-ի կամ ՀԱԿ-ի կողմից որևիցե խնդիր այդ մասով չի բարձրաձայնվել, հարց չեն հղել։ Կարող եմ ասել, որ հանդիպման ժամանակ ես մեր դիրքորոշումն եմ հայտնել թե՛ ԵՏՄ-ի, թե՛ վերջին այս ապօրինությունների վերաբերյալ, իսկ նրանց կողմից նման հարցադրում չեմ լսել։

-Ի՞նչ կարծիքի եք ՄԻԵԴ-ի վերջին վճիռների վերաբերյալ։ Դրանք հերթական անգամ ապացուցում են ՀՀ դատաիրավական համակարգի խոցելի վիճա՞կը։

-Կարող ենք ասել, որ Հայաստանում, ըստ էության, իշխանության բաժանում, հավասարակշռում տեղի չի ունենում։ Խոշոր հաշվով՝ մենք չունենք դատական իշխանություն, եթե ունենայինք, վերջին կալանավորումները չէին լինի։ Չունենալով դատական իշխանություն՝ կարող ենք ասել, որ թեև Եվրոպական դատարանը պարբերաբար անդրադարձ է կատարում Հայաստանի կողմից խախտումներին, և այդ վերահսկողությունը, իհարկե, ինչ-որ չափով զսպում է ապօրինությունները, բայց, այնուամենայնիվ, չի կարողանում կանխարգելել, իսկական լիցք տալ, որպեսզի արդարադատությունն իրականանա ՀՀ-ում։ Մենք չունենք հակակշիռների ու զսպումների մեխանիզմը, նաև չունենք իշխանությունների տարանջատման սկզբունքի հիման վրա գործող օրենսդիր, գործադիր ու դատական իշխանություններ։

-Հայաստանում քաղբանտարկյալներ ունենալն արդեն ավանդույթ է դարձել, սակայն հիմա ստեղծված իրավիճակն աննախադեպ են գնահատում, քանի որ, ի տարբերություն նախկին դեպքերի, մենք քաղբանտարկյալներ ունեցանք ոչ ընտրական գործընթացների հետ կապված։ Սա մտահոգիչ ցուցանիշ չէ՞։ Նաև Դուք ո՞ւմ եք քաղբանտարկյալ համարում։

-Ե՛վ Շանթ Հարությունյանն իր ընկերներով, և՛ Ժիրայր Սեֆիլյանն իր ընկերներով քաղաքական հայացքների հետևանքով են հայտնվել բանտախցերում, հետևաբար նրանք քաղբանտարկյալներ են։ Երբ հարց ենք տալիս, թե ինչո՞ւ հենց այս պահին եղան կալանավորումները, երբ չկա նախընտրական կամ հետընտրական գործընթաց, ինչո՞ւ է այս պահն օգտագործվել նման քայլեր անելու համար, պետք է ասեմ, որ պահն իրապես շատ ճգնաժամային է, որովհետև տնտեսությունը գրեթե քայքայված է, Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները՝ կապված տնտեսական ճգնաժամի հետ, ուղղակի ազդեցություն ունեն Հայաստանի գործող ապօրինի իշխանության վրա։ Հետևաբար ամեն ինչ, ինչը կարող է իրենց անհանգստացնել, վախ է ներշնչում, և այդ վախի ներքո իրենք դիմում են ծայրահեղ միջոցների, որոնցից մեկն էլ այս կալանավորումներն են։

-Հնարավո՞ր է, որ երկու ամիս անց այլ պատկեր լինի, և երկամսյա կալանքից հետո Ժիրայր Սեֆիլյանն ու նրա զինակիցները հայտնվեն ազատության մեջ։

Ես կարծում եմ, որ, իհարկե, նպատակն ապրիլի 24-ին ավելի հարմարավետ ու դյուրին պայմաններ ունենալն է, որովհետև այդ օրը Հայաստանում աշխատելու են տարբեր միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, և իրենց համար ամեն տեսակի անհարմար իրավիճակները պիտի բացառվեին։ Դրան էին միտված այս կալանավորումները։ Դրանից հետո եթե նրանք ցանկանում են շարունակել այս ապօրինի մեղադրանքի առաջմղումը, ապա նրանք շատ դժվարին կացության մեջ են հայտնվելու։ Տղաներին կալանավորել են իբր ապրիլի 24-ին անկարգություններ նախապատրաստելու համար, երբ անցնում է այդ օրը, արդեն այդ հիմքերը վերանում են, և նրանց պետք է ազատ արձակեն։ Գործը շարունակելու համար պիտի ունենան հիմնավորումներ, իսկ պարզ է, որ այդ հիմնավորումները նրանք չունեն։ Ապագայում բաց դատավարության համար պիտի ինչ-որ բան պատրաստեին, բայց դա էլ գոյություն չունի։ Դրա համար կարծում եմ՝ ապրիլի 24-ից հետո նրանց ազատ կարձակեն, բայց, այնուամենայնիվ, վնասը կպատճառվի։

Մենք հունվարի 12-ից հետո ունենք այսպիսի անընդհատ ճգնաժամային իրավիճակ. իշխանությունը ցանկացած ընդվզում դիտում է որպես իր դեմ ուղղված ուղղակի մարտահրավեր և փորձում ինչ-որ ձևով փակել, սաստել ու ճնշել, բայց դա չի նշանակում, որ այդ ընդվզման ալիքը չի բարձրանա մեկ այլ վայրից։ Փորձեցին մեկը, երկուսը, երեքը, բայց անընդհատ այս փորձերը չեն ունենալու իրենց ցանկալի արդյունքները, որովհետև ճգնաժամն ու քաղաքացիների դժգոհություններն օր օրի ավելանում է, իսկ պատասխաններ չեն տրվում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում