Tuesday, 23 04 2024
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք

Ականջդ կանչի, Դոմի՛նգո

Այսօր լրանում է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման 100 օրը: Թե ինչպես նա հայտնվեց քաղաքապետի պաշտոնում, թերևս հիշում են բոլորը:

Իր ներկայիս պաշտոնի համար Կարեն Կարապետյանը կա՛մ շնորհակալություն պետք է հայտնի Պլասիդո Դոմինգոյին, կա՛մ պետք է անիծի այն օրը, երբ Երևան եկավ Դոմինգոն ու իրեն «հանեց» «ՀայՌուսգազարդի» անհոգ խողովակի վրայից: Թեև Երևանի քաղաքապետի պաշտոնում էլ Կարեն Կարապետյանի առօրյան չի կարելի ասել, թե առանձնապես հոգսաշատ էր անցած հարյուր օրվա ընթացքում: Փոխարենը` նա կարողացավ այդ հարյուր օրերի ընթացքում ավելացնել քաղաքացիների հոգսերը, օրինակ` նրանց, ովքեր զբաղվում էին բացօթյա առևտրով և կարողանում էին օրվա հացի խնդիր հոգալ: Այդ մարդկանց զրկեցին այդ հնարավորությունից` մինչ այդ պայմաններ չստեղծելով նրանց` օրվա հացի տեսանկյունից անցնցում անցման համար:

Դա, թերևս, Կարեն Կարապետյանի առաջին հարյուր օրերի ամենաբնորոշ իրադարձությունն էր` այն իմաստով, որ նոր քաղաքապետը, ստանձնելով պաշտոնն ու հայտարարելով տեղական ինքնակառավարման նոր մշակույթի անհրաժեշտության մասին, իրականում հանդիսացավ արդեն իսկ առկա մշակույթի հերթական կրողը` թե՛ քաղաքացիական, թե՛ քաղաքական իմաստով: Օրինակ` Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքները չարտոնելու և հրապարակը մանկապարտեզի վերածելու ավանդույթների պահպանումը:

Ընդհանրապես, Կարեն Կարապետյանի հարյուր օրը ցույց տվեց, որ նա Հայաստանի իշխանական համակարգում հաստատված խոսելու մշակույթի վառ կրողներից է` խոսքեր, խոսքեր, խոսքեր, ու ոչ մի գործ, կամ հակառակ գործ: Համենայնդեպս, անցած հարյուր օրերի ընթացքում երևանցիների հիմնարար խնդիրներից որևէ մեկի հարցում չկա էական շարժ, որը կներշնչի մոտալուտ փոփոխության հույս:

Բայց սխալ կլինի ասել, թե Կարապետյանն ընդհանրապես որևէ նոր բանով աչքի չի ընկել: Օրինակ` նա որոշել է, որ երևանյան այգիներում պետք է երաժշտական խմբեր նվագեն քաղաքացիների համար: Միայն թե այս դեպքում ասում են, որ նորը վատ մոռացված հինն է, տվյալ դեպքում` վատ մոռացված խորհրդայինը: Պետք չէ զարմանալ, որովհետև չնայած ժամանակակից գործչի իմիջին` Կարեն Կարապետյանը ռուսական գործիչ է` «Գազպրոմի» սան, ու բնական է, որ նա իր հետ Երևան էր բերելու խորհրդա-ռուսական ավանդույթները, որի բաստիոններից մեկն այսօր «Գազպրոմն» է:

Անցնող հարյուր օրվա մեջ հատկանշական է նաև այն, որ Կարապետյանի քաղաքապետ նշանակումով էլ Երևանն է կարծես թե դարձել «Գազպրոմի» բաստիոն, որտեղ ռուսաց լեզվի դասընթացներ են անցկացվում Ռուսաստանի դեսպանության հովանավորությամբ, և որտեղ «Գազպրոմը» պատրաստվում է նորանոր տարածքներ վերցնել հերթական էլիտար և բիզնես-շինարարությունների համար:

Ընդհանուր առմամբ, ի դեմս Կարեն Կարապետյանի` Երևանն ունի վերջին տարիների համար միջին վիճակագրական ստանդարտ քաղաքապետ, որոնց գործը «փողի վրա նստելն» է, իսկ համերգների ժամանակ էլ` իրենց կանանց սխալ տեղ նստելուց հետ պահելը: Կփոխվե՞ն արդյոք այդ ստանդարտներն ապագայում. Դոմինգոն կիմանա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում