Հայկական պետության ձևավորման և զարգացման՝ «Հիմնադիր խորհրդարանի» մշակած հռչակագրի ներկայացմանը ներկա էր նաև դերասան Երվանդ Մանարյանը: Նա, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցադրմանը, թե մտադի՞ր է ՀԽ-ի հետ քաղաքացիական պայմանագիր կնքել, ասաց, որ եկել է՝ գիտի, թե ինչի համար. ձգտում է իշխանափոխության: Ինչ վերաբերում է քաղաքացիական պայմանագիրը ստորագրելուն՝ ապա պարտադիր չէ, ճիշտ չէ: «Մի հատ էլ ստորագրություն դնեմ, հասցես էլ տակը գրեմ, պասպորտիս համարը, բան… Որ ի՞նչ: Բնակչությունը հասնելու է իր նպատակներին: Կհասնի վաղը, շատ լավ կլինի, կհասնի մի շաբաթ հետո՝ էլի լավ կլինի, կհասնի 10 տարի հետո՝ միևնույն է, ճիշտ կլինի: Սա է կարևորը»,- ասաց նա՝ հավելելով, որ իշխանափոխությունը անհրաժեշտություն է և ժամանակի խնդիր:
Մանրամասները՝ տեսանյութում: