Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը 4-րդ մենամարտն է անցկացնելու գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի հետ:
Մենամարտը կայանալու է հուլիսի 18-ին: Այս մասին գրում է Bild-ը: Այն կայանալու է Գերմանիայում՝ Շտուտգարտ, Մյունխեն կամ Լեյպցիգ քաղաքներից մեկում:
Հիշեցնենք, որ Աբրահամը Շտիգլիցի WBO վարկածով չեմպիոնական գոտին նվաճել է 2012թ. օգոստոսին, բայց 2013թ. մարտին այն կրկին զիջել է Շտիգլիցին: Երրորդ մենամարտը կայացել է 2014թ. մարտին: Աբրահամը նորից վերադարձրել է գոտին:
Շտիգլիցը համարվում է գոտու նվաճման պարտադիր հավակնորդ: Բռնցքամարտիկների ներկայացուիչներն անմիջապես համաձայնության են եկել: