Friday, 19 04 2024
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել

ԵՄ-ն աջակցում է ՀԿ-ներին, որովհետև Հայաստանի քաղհասարակությունը զարգանալու ներուժ ունի

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը։

Տարիներ շարունակ ԵՄ-ն Հայաստանին ֆինանսավորում է` ժողովրդավարության ճանապարհն ավելի հստակ, ավելի արագ դարձնելու համար, բայց, այնուամենայնիվ, ԵՄ տարեկան զեկույցներում Հայաստանի դատական համակարգը, մարդու իրավունքները շարունակում են խոցելի մնալ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` օրերս կայացրած որոշումներն էլ հենց դրա ապացույցն էին: Ի՞նչն է պատճառը, որ այսքան դանդաղում ենք ժողովրդավարության ճանապարհին:

Դժվար է խոսել կոնկրետ պատճառների վերաբերյալ, թե ինչու է գործընթացը դանդաղել, համենայն դեպս, հեշտությամբ կարելի է արձանագրել առաջընթացներ, որոնք այդ գործընթացում տեղի են ունենում: Առաջընթաց է եղել ժողովրդավարության, արդյունավետ կառավարման, օրենքի գերակայության ուղղություններով։ Երբ մենք որոշում ենք աջակցություն տրամադրել կոնկրետ գործընկեր երկրի՝ առաջին հերթին առաջնորդվում ենք այդ երկրի կողմից ընտրված ռազմավարությամբ և քաղաքականությամբ: Այդ առաջընթացը Հայաստանում ապահովվել է` ըստ ՀՀ կառավարության ընտրած ուղղությունների՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, կրթության: Առաջընթացն ապահովվել է նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ համագործակցության առումով:

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները որքանո՞վ են կարողանում դերակատարություն ունենալ Հայաստանում այս կամ այն որոշումը կայացնելու հարցում, որքանո՞վ է նրանց ձայնը լսելի լինում այսօրվա իշխանություններին: Մենք կարող ենք մատների վրա հաշվել, թե քանի հաջողություն են արձանագրել այս տարիների ընթացքում, մնացած բոլոր հարցերում մեծ հաշվով ձախողվել են:

Բացարձակ միավորներով չափելը սխալ կլիներ, մասնավորապես` այս գործընթացի առաջընթացի մասին է խոսքը: Մենք տեսնում ենք, որ քաղաքացիական հասարակությունն ունակ է, ներուժ ունի զարգանալու, համապատասխանաբար աջակցում ենք հասարակական կազմակերպություններին, նպաստում այդ առաջընթացի ավելի խորը իրականացմանը:

Սեպտեմբերի 3-ից հետո այս առումով ինչ-որ բան փոխվե՞լ է Հայաստանի քաղաքական, նաև քաղաքացիական հասարակության կյանքում, հաշվի առնելով, որ Հայաստանը մեկ գիշերվա ընթացքում որոշում կայացրեց ԵՏՄ անդամ դառնալ:

ԵՄ-ն Հայաստանի գործընկերն է և հարգում է ՀՀ որոշումը կամ ընտրությունը ԵՏՄ-ին միանալու վերաբերյալ: Կիսելով նույն արժեքները ՀՀ-ի հետ, ԵՄ-ն շարունակում է իր համագործակցությունը՝ միտված լինելով, հանձնառու լինելով մարդու իրավունքների զարգացմանը, ժողովրդավարացման գործընթացի ամրապնդմանը, իսկ քաղաքացիական հասարակությունն այդ գործընթացների հիմքն է կազմում։

Փաստացի ԵՄ-ն ընդունում է Հայաստանի «և-և» քաղաքականությունը: Եթե նախկինում նշվում էր «կամ-կամ», հիմա, փաստորեն, վերանայո՞ւմ է իր հարաբերությունները Հայաստանի հետ:

Շատ պարզ կլիներ նման տարանջատում անել ընտրված քաղաքականության մասով, քանզի Հայաստանի կողմից այսօր ընտրված ուղղությունը միգուցե ինչ-որ չափով խոչընդոտի ԵՄ-ի կողմից նախկինում ընտրված ուղղությունների զարգացմանը, օրինակ` առևտուր, մաքսային ոլորտ և այլն: Դա չի նշանակում, որ այդ երկու ուղղություններում անհամատեղելիության առկայությունը որևէ կերպ խոչընդոտում է այլ ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության հնարավորությանը: Դա կլինի գյուղատնտեսություն, օրենքի գերակայություն, թե մարդու իրավունքներ: Ռիգայի գագաթաժողովին նախապատրաստվելիս ՀՀ կառավարության հետ միասին փորձել ենք հատկորոշել այն ոլորտները, որտեղ նման համագործակցությունն ավելի համատեղելի կլինի, և այդ համագործակցությունը սկզբունքորեն բխում է Վիլնյուսի գագաթաժողովի ընթացքում ընդունված հռչակագրից:

Մտահոգություն չկա՞, որ ժողովրդավարական ուղի ընտրած երկրում կան քաղբանտարկյալներ ու նրանց թիվն աճում է։

Կարծում եմ, որ մենք առաջին հերթին այստեղ ենք` Հայաստանին իր ընտրած ճանապարհին աջակցելու համար: Իհարկե, համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ հենց այդ առաջադրանքներից մեկն է, որը մենք այդ ճանապարհին իրականացնելու ենք, և այս օրենքը դրա փաստող մոտեցումներից կամ միավորներից մեկն է: Իհարկե, դա չի նշանակում, որ եթե մենք միտված ենք երկրին աջակցել, մենք չենք տեսնում խնդիրները, որոնք երկրում կան, բայց մենք ՀՀ կառավարության հետ համատեղ փորձում ենք այդ խնդիրները հաղթահարել: Համագործակցությունը միտված է բարելավելու պայմանները ՀՀ բնակչության համար: Խոսքը վերաբերում է կյանքի պայմաններին, առավել հարթ, պարզ իրավիճակների ստեղծմանը, մասնավորապես` փոքրամասնությունների իրավունքներին, կանանց իրավունքներին։ Խոսքը վերաբերում է ընդհանուր տարածաշրջանին, և դա որևէ կերպ չի նշանակում, որ խնդիրներ չկան, և մենք դրանք չենք տեսնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում