Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

«Մոսկվան այնքան էլ դեմ չէ, եթե Իրան-Հայաստան-Ռուսաստան ինչ-որ առանցք ձևավորվի»

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

-Պարոն Մարգարյան, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հաջող ավարտն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի համար, ի՞նչ նոր հնարավորություններ եք տեսնում հայ-իրանական հարաբերությունների զարգացման համար:

-Նախ` ցանկացած իրավիճակում որևէ հաջողություն կարելի է գրանցել ճիշտ աշխատելու, իրավիճակը ճիշտ գնահատելու և ճիշտ քայլեր անելու պարագայում: Կարծում եմ՝ չկա այնպիսի իրավիճակ, որից ինչ-որ օգուտ հնարավոր չլինի ստանալ ճիշտ քայլեր անելու դեպքում: Իրանի շուրջ այն, ինչ ծավալվում է, դեռևս մի քիչ շուտ է վերջնական համարել: Ես շատ ուրախ եմ, որ ընթանում է գործընթաց, որով հնարավոր է Իրանի նկատմամբ սանկցիաները կասեցվեն և Իրանը կդառնա շատ ավելի ազատ իր գործողություններում և հարաբերություններում: Մեզ համար, վստահ եմ, նոր հնարավորություններ այս իրավիճակում բացվում են, գոնե այնքանով, որ մենք ունենք երկու հարևան, որոնց հետ կարող ենք լուրջ հարաբերություններ ծավալել. Դա Իրանն է հարավում և հյուսիսում՝ Վրաստանը, բայց, ցավոք սրտի, Իրանի պարագայում ունենք մի բաց՝ մենք չունենք նորմալ կոմունիկացիաներ: Ես հույս ունեմ, որ Իրանի նկատմամբ սանկցիաների դադարեցումը մեր ճիշտ աշխատանքի պարագայում կարող է հանգեցնել նրան, որ հնարավոր լինի ինչ-որ ձևով միջոցներ հայթայթել, օրինակ, երկաթգիծ կառուցելու ուղղությամբ դեպի Իրան: Եվ եթե սա հաջողվի մեզ և եթե կարողանանք սա անել` սա մեծ հեռանկար կբացի մեզ համար ոչ միայն տնտեսական առումով, մենք կդառանանք այս տարածաշրջանում լուրջ դերակատարում ունեցող:

Արդյոք Ռուսաստանը կթողնի՞ միայնակ որոշում կայացնել, իրանական հարաբերությունների զարգացման առումով ինքնուրույն որոշում կայացնել:

-Ես կարծում եմ, որ հնարավոր է կայացնել, ես չգիտեմ կանեն մերոնք, թե ոչ, կկարողանան, թե ոչ, ես տեսնում եմ պոտենցյալը, որ դա հնարավոր է, և ես կարծում եմ Ռուսաստանը ստեղծված իրավիճակում այնքան էլ դեմ չէ, եթե Իրան –Հայաստան-Ռուսաստան ինչ-որ առանցք ձևավորվի: Ես նաև Իրանի հետ հարաբերությունների հեռանկարը միայն գազով չեմ պայմանավորում, ես չգիտեմ մենք գազ կկարողանանք, թե չենք կարողանա ստանալ: Դա ևս տեսական հնարավորություն է, որովհետև բավականին լուրջ ուսումնասիրման աշխատանք կա, բայց գազն ընդամենը մի փոքր մասն է այդ հարաբերություններում: Այսօր մեզ համար երկու կարևոր խնդիր կա, որ բարդ է, բայց անհնար չէ լուծել. մեկը դեպի Իրան երկաթուղի ունենալու հարցն է, հյուսիսում` աբխազական երկաթուղին:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում