Friday, 19 04 2024
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»

Վահրամ Բաղդասարյանի բացահայտումը՝ «Քարդաշյան քույրիկների» մասին

«Ծրագիրը նախապես պատրաստված էր, և կար կառավարության հետ հանդիպում: Գաղտնիք չէ, որ շոու-բիզնեսի ներկայացուցիչներն այսօր բավականին պոպուլյար են, և ինքը կարդացվողների մեջ աշխարհում բավականին լուրջ տեղ է զբաղեցնում»,- Քիմ Քարդաշյանին ՀՀ կառավարության կողմից ընդունելություն կազմակերպելու մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ ինքը ողջունում է, եթե հայազգի որևէ աստղ այսօր իր ձեռքը պարզած ասում է՝ ես հայ եմ, և ուզում է ողջ աշխարհին մատուցել մեզ հետ 100 տարի առաջ կատարվածը:

«Բանից պարզվում է, որ իրենք բավականին հայրենասեր քույրիկներ են եղել: Ես այդ կարծիքն, անկեղծ ասած, չեմ ունեցել, ես նրանց որպես աստղ եմ վերաբերվել, մեկ-մեկ էլ ընթերցել եմ՝ ինչու չէ։ Բայց նա բավականին մոտ է կանգնած մեր պատմությանը, և նաև ինձ դուր է եկել այն պահը, որ նա ներողություն է խնդրում մայրենի լեզվով չխոսելու համար»,- հավելեց Բաղդասարյանը:

Պատգամավորը նաև հաղորդեց, որ երկու քույրերն էլ մայրենի լեզուն սովորելու մեծ ցանկություն են հայտնել:

Լրագրողի այն հարցին՝ արդյոք ՀՀԿ-ն Քիմ Քարդաշյանին չի՞ հրավիրի ԱԺ, Բաղդասարյանը պատասխանեց. «Դա հրավերով չի, նախօրոք ծրագիրը կազմվել է: Եղել է ծրագիր, որ ղեկավար մարմիններից մեկը պետք է ընդուներ, նպատակահարմար ենք գտել, որ գործադիր մարմինն ընդունի»:

«Յուրաքանչյուր դրական քայլ կնպաստի: Այ, եթե Դուք Ձեր հարցերը կրճատեք և մի քիչ այլ ուղղությամբ հարցեր տաք՝ դա էլ կնպաստի: Յուրաքանչյուր հայ կարող է նպաստել, մեկը՝ քիչ, մեկը՝ շատ»,- Հայոց ցեղասպանության ճանաչման գործում Քիմ Քարդաշյանի դերակատարության վերաբերյալ հարցին պատասխանեց քաղաքական գործիչը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում