Tuesday, 23 04 2024
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի

Հովիկ Աբրահամյանը Քիմին հրավիրում է կառավարություն, իսկ շոու-բիզնեսի աստղերը՝ Ծղոտներ

«Հովիկ Աբրահամյանը ընդունում է Քիմ Քարդաշյանին, այսինքն՝ ցույց են տալիս, որ անբարոյական կերպարին ընդունում են շատ լավ մակարդակով՝ հայկական տարազով, աղ ու հացով։ Այս մակարդակի ընդունելությունը ուղղակի ծաղր է մեր արժեհամակարգի համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ նախագահ Սևակ Աղաջանյանը՝ հիշեցնելով, որ կառավարության առջև շաբաթ օրը հավաք են հրավիրել: Ըստ նրա՝ Քիմ Քարդաշյանին կառավարությունում ընդունելով՝ մեր արժեհամակարգը վտանգի տակ է դրվում:

Սևակ Աղաջանյանի կարծիքով՝ ծիծաղելի է նաև այն, որ այսօր շոու-բիզնեսի ներկայացուցիչները այնքան ոգևորված չեն Քիմ Քարդաշյանի այցով, որքան պետական այրերը, քանի որ Հովիկ Աբրահամյանը կառավարություն է հրավիրում, իսկ շոու-բիզնեսի ներկայացուցիչները՝ Ծղոտներ, ինչպես Սոս Ջանիբեկյանը գրել էր սոցցանցում:

«Մենք էլ ենք ողջունում, որ Քիմ Քարդաշյանը այցելում է, բայց խնդիրն այստեղ այն է, որ պետք չէ հայկական տարազով, աղ ու հացով պաշտոնապես դիմավորել, ընդունել»,- ասաց Սևակ Աղաջանյանը՝ հավելելով, որ ոչ ոք չի ասում, թե նրա գալը PR չէ, բայց որ այսպես շարունակվի՝ գուցե Մովսես Խորենացի մեդալ տան, շքանշաներ:

«14 -15 տարեկանները գոռում են՝ սիրում եմ Քիմին, ուզում եմ նմանվել նրան, այսինքն՝ մեր արժեհամակարգը ինչ-որ ձևով ոտնահարվում է»,- շեշտեց Սևակ Աղաջանյանը՝ հորդորելով պետական այրին եղածի վրա գոնե կանգ առնել և չշարունակել:

Ըստ նրա՝ վարչապետը Քիմ Քարդաշյանին ընդունելու ժամանակ գտնում է, իսկ սոցիալապես անապահովներին, ՓՄՁ ներկայացուցիչներին, որոնք կառավարության դիմաց հանդիպում են խնդրում՝ ոչ:

 

Մանրամասները ՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում