Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Ցեղասպանություն» եզրը թունավոր է, չի կարելի երկխոսություն սկսել այդ բառով. Թոմաս դե Վաալ

Քչերը կհերքեն, որ ուղիղ 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում սկսված զանցվածային սպանությունները և տեղահանությունները, որոնց զոհ դարձավ ավելի քան 1.5 մլն մարդ, ցեղասպանություն էր: Սակայն երբ Վաշինգտոնում այդ հարցում օգտագործում են «ցեղասպանություն» բառը, անմիջապես անհարմար իրավիճակ է առաջանում, «Ամերիկայի ձայնը» ռադիոկայիանի կայքում գրում են Շերոն Բենը և Վիվիան Չաքարյանը:

Աշխատակազմի ներկայացուցիչները հրաժարվում են մեկնաբանություններից, Հայաստանի շահերը ներկայացնող քաղաքական գործիչները հնարավորություն են փնտրում հանդես գալ լսարանների առաջ, գիտնականները վկայակոչում են հետազորություններ, իրենք՝ հայերը, ողբերգական պատմություններ են պատմում, իսկ Թուրքիայի կառավարությունն ընդհանրապես չի ընդունում, որ նման խնդիր կա:

Ջորջ Վաշինգտոնի համալսարանի պատմական գիտությունների պրոֆեսոր Հոուփ Հարիսոնն ասում է, որ Վաշինգտոնի քաղաքական գործիչները խուսափում են «ցեղասպանություն» բառից, որպեսզի առավել հարթ հարաբերություններ պահպանեն Թուրքիայի հետ: Նրա խոսքով՝ սա «այն բազմաթիվ դեբատներից մեկն է ԱՄՆ կառավարությունում, երբ սկզբունքներն ու համոզմունքները բախվել են պրագմատիկ քաղաքականության և անվտանգության նկատառումների հետ»:

1915-1923թթ. Օսմանյան կայսրության (որի մի մասը կազմում է այսօրվա Թուրքիան) տարածքում ապրող հայերը ենթարկվեցին տեղահանությունների և զանգվածային բնաջնջման: Նրանց մշակույթը գրեթե ջնջվեց այն տարածքներից, որտեղ նրանք ապրում էին հազարամյակներով: Դա մի հարված էր, որը շատ հայեր չեն կարողանում մոռանալ, գրում են հեղինակները:

«Դա, անխոս, նրանց բնույթի, նրանց մարդկային ինքնության մի մասն է,- բացատրում է Միչիգանի համալսարանի սոցիոլոգիական և պատմական գիտությունների պրոֆեսոր Ռոնալդ Սունին՝ խոսելով հայկական սփյուռքի մասին,- կարծում եմ՝ դա անխուսափելի է»:

Սակայն «Հանուն միջազգային խաղաղության Կարնեգիի հիմնադրամի» ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալն ասում է, որ 100 տարի անց բոլոր նրանք, ովքեր մասնակցում են այդ վեճերին, դարձել են «ցեղասպանություն» բառի գերին:

«Դրա հետևանքով մարդիկ մոռանում են մի ավելի կարևոր հարց. ինչպե՞ս վերականգնել պատմական արդարությունը հայերի նկատմամբ: Ի՞նչ պետք է անել Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման համար: Ինչպե՞ս համոզել Թուրքիային գնահատել և վերաիմաստավորել իր անցյալը և մտածել այդ հարցերի շուրջ»,- ասում է Վաալը:

«Ցեղասպանություն» եզրը ծագել է 1944թ.՝ հայերի զանգվածային սպանություններից շուրջ 30 տարի հետո: 1948թ. Միավորված ազգերի կազմակերպությունն ընդունեց Ցեղասպանություն հանցագործության կանխման և դրա պատժի մասին կոնվենցիան, և այդ բառը մտավ քաղաքական շրջանառության մեջ: Հայերը կարծում են, որ այդ բառը հստակ արտահայտում է այն, ինչ տեղի է ունեցել իրենց ժողովրդի հետ:

Սակայն, ինչպես նշում է Վաալը, դրանից հետո այդ բառն ինքնին այնքան հակասական և քաղաքականացված բնույթ է ստացել, որ միայն լրացուցիչ կերպով վատթարացնում է հայ-թուրքական հարաբերությունները և երկու կողմերի համար էլ լարվածություն ստեղծում ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: Իրավիճակը, նրա խոսքով, փոխվեց նախագահ Ռեյգանի օրոք, երբ 1982թ. Կալիֆորնիայում՝ Ռեյգանի հայրենի նահանգում, հայ ահաբեկիչը սպանեց Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանին (ըստ երևույթին նկատի ունի ԱՍԱԼԱ-ի անդամ Գուրգեն Յանիկյանի կողմից Լոս-Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մեհմեդ Բայդարի սպանությունը, որը, սակայն, 1973թ. էր՝ նախքան Ռեյգանի նախագահ դառնալը):

Դրանից հետո, նշում է Վաալը, քանի դեռ Ռեյգանն իշխանության գլուխ էր, թուրքերը Ամերիկայի կողքին էին այն երեք հարցերում, որոնք իսկապես նրան հուզում էին՝ ահաբեկչություն, Խորհրդային Միություն և Իսրայել:

«Այսպիսով,- պարզաբանում է փորձագետը,- այդ հողի վրա Ռեյգանը մերձեցավ թուրքերի հետ և մերժեց հայերի ցեղասպանության գաղափարը, և դա, իմ կարծիքով, կանխորոշեց այդ հարցում ԱՄՆ-ի հետագա քաղաքականությունը: Չնայած այն բանին, որ շատերը, շատ մարդիկ դա անվանում են ցեղասպանություն, այդ գիծը գծվել է դեռ 1982թ., և դրանից հետո Միացյալ նահանգների համար շատ դժվար է վերանայել այդ քաղաքականությունը»:

Հայկական սփյուռքի համար ցեղասպանությունը կարևոր քաղաքական հարց է: Հայաստանի Հանրապետությունում ապրող հայերը դրան այլ կերպ են վերաբերվում, գրում են հեղինակները:

«Կարծում եմ, մենք արդեն նկատում ենք, կարելի է ասել, որոշակի պառակտում, կամ առնվազն՝ տարբերություն այն հարցի շուրջ, թե ինչ կցանկանար տեսնել Հայաստանի կառավարությունը մի կողմից, և ինչ՝ հայկական սփյուռքը՝ մյուս կողմից: Բանն այն է, որ տարածաշրջանում ձգտում է նկատվում կարգավորել հարաբերությունները Թուրքիայի ու Հայաստանի միջև»,- ասում է Վաշինգտոնի Մերձավորարևելյան քաղաքականության ինստիտուտից Դեյվիդ Փոլլոքը:

Վերջին տարիներին Թուրքիան գնալով ավելի շատ է բացահայտ խոստովանում, որ հայերի հետ կատարվածը սարսափելի է: Վաշինգտոնում էլ որոշակի փոխզիջման փորձեր են նկատվում: Այն դեպքում, երբ հանրապետական կոնգրեսական Ռոբերտ Դոլդը կոչ էր անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նրա գործընկեր Քըրթ Քլոուսոնը օրենսդիրներին առաջարկում էր պաշտպանել այնպիսի բանաձևը, որը կնպաստեր երկու ժողովուրդների միջև «խաղաղության և փոխըմբռնման»: Դե Վաալը, որը շատ է գրել Հայաստանի մասին, ասում է, որ ուշադրությունը պետք է կենտրոնացնել ոչ թե նրա վրա, թե ինչպես է Միացյալ Նահանգները վերաբերում պատմական փաստերին և նկարագրում դրանք, այլ Հայաստանի և Թուրքիայի միջև նորմալ հարաբերությույնների վերականգնմանը:

«Իրականում ուշադրությունը պետք է կենտրոնացնել հենց դրա վրա, և եթե դուք պատրաստ եք դրան, ես կարծում եմ, որ պետք է սկսել «ցեղասպանություն» բառից: Պետք է սկսել պատմական փաստերի, զանգվածային սպանությունների քննարկումներից, ինչը, հնարավոր է, ի վերջո, մեզ կհանգեցնի «ցեղասպանություն» բառին, բայց ներկա պահին այդ բառն այնքան «թունավոր» է, որ սպանում է ցանկացած դեռ նոր սկսված զրույց: Իսկապես, չի կարելի զրույցը սկսել «ցեղասպանություն» բառից»,- ասում է նա:
Հոդվածի վերջում հեղինակները հիշեցնում են, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել է աշխարհի ավելի քան 20 երկիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում