Մենի Պակյաոյի դեմ մենամարտի շնորհիվ Ֆլոյդ Մեյուեյզեր-կրտսերը ռեկորդ կսահմանի` մեկ տարվա ընթացքում մարզիկների եկամուտի չափի ցուցանիշով: Այդ մասին հայտնում է Forbes-ը:
Տեղեկությունների համաձայն` ամերիկացին կվաստակի շուրջ 150 մլն դոլար: Այդպիսով, Մեյուեյզերը կգերազանցի Թայգեր Վուդսի ռեկորդը, ով 2008 թվականին վաստակել էր 125 մլն դոլար:
Հիշեցնենք` Մեյուեյզեր- Պակյաո մենամարտը կայանալու է մայիսի 2-ին Լաս Վեգասում: