Աշխարհի նախկին չեմպիոն Ռոյ Ջոնսի կարծիքով` Պակյաոյի և Մեյուեյզեր-կրտսերի մենամարտում ֆավորիտներ չեն լինելու: Հիշեցնենք` միջին քաշային կարգում WBC, WBA և WBO գոտիների պաշտպանության մենամարտը կկայանա մայիսի 2-ին Լաս Վեգասում:
«Հիանալի է, որ մրցակիցներին հաջողվեց համաձայնության հասնել մենամարտի անցկացման շուրջ: Պակյաոն կփորձի հաղթել միավորների առավելությամբ: Նրանք երկուսն էլ շատ հզոր բռնցքամարտիկներ են: Այս մենամարտն ամենանշանավորն է նրանց կարիերայում:
Ոչ ոք չի ցանկանա պարտվել, նրանք երկուսն էլ կարող են նոկաուտի ենթարկել միմյանց: Երկրպագուները հինգ տարի սպասել են այս մենամարտին: Մեյուեյզերը կարող է Պակյաոյին հաղթել միայն նոկաուտով»,-ասել է Ռոյ Ջոնսը: