Wednesday, 24 04 2024
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար

Ուր հասան եվրաասոցացվածները․ Թբիլիսին ու Կիևն ազատ վիզային ռեժիմ չեն ստանա, սրվում է մերձդնեստրյան կոնֆլիկտը

Մայիսին Ռիգայում կայանալիք` Եվրամիության գագաթաժողովի գլխավոր ակնկալիքը Ասոցացման համաձայնագիր ստորագրած Վրաստանի և Ուկրաինայի համար ազատ վիզային ռեժիմի սահմանումն է:

Երկու երկրների լրատվամիջոցներն արդեն հաղորդում են, որ Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմ չի սահմանվի:

Թբիլիսիի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Կախա Գոգոլաշվիլին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ, իսկապես, մայիսին Ռիգայում կայանալիք` Եվրամիության գագաթաժողովում Ուկրաինային և Վրաստանին ազատ վիզային ռեժիմ տրամադրելու որոշում չի լինի, և ինչ-որ առումով այս գագաթաժողովից վրացիներն այլևս ակնկալիք չունեն: Նրա խոսքերով՝ այս որոշումը կապված չէ այն բանի հետ, թե Վրաստանը չի կատարում իր առջև դրված պարտավորությունները: «Վրաստանը կատարում է այդ պարտավորությունները: Խնդիրը Եվրոպական Միությունն է, որտեղ նախազգուշանում են նման քայլ կատարելու հարցում»,- ասաց Գոգոլաշվիլին:

Նրա խոսքերով՝ հնարավոր չեղավ բարելավել Եվրոպական Միության անդամ երկրների հասարակությունների կարծիքը Վրաստանի և Ուկրաինայի ժողովուրդների նկատմամբ, և նրանք վտանգը հենց միգրանտների մեջ են տեսնում:

Մեր հարցին՝ ուրեմն ի՞նչ է ակնկալում Վրաստանը Ռիգայի գագաթաժողովից, եթե արդեն ակնհայտ է, որ վրացիների առաջնային ցանկությունը չի կատարվելու, Կախա Գոգոլաշվիլին արձագանքեց․«Ցավոք, կոնկրետ ակնկալիքներ չկան: Գագաթաժողովն ինքնին չունի հատուկ նպատակներ: Ամենայն հավանականությամբ, սա չի լինի Արևելյան գործընկերության պատմության մեջ էական նշանակություն ունեցող գագաթաժողով: Հնարավոր է` ընդհանուր քննարկումներ լինեն, երկրների ղեկավարներն էլ մտքերի փոխանակում անցկացնեն. արդեն ակնհայտ է, որ այլ բան չի լինելու»:

Ընդհանուր առմամբ, մեր զրուցակիցն ընդգծեց, որ շատ կարճ ժամանակ է անցել այն ժամանակվանից, ինչ Վրաստանը ստորագրեց Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, և հիմա խոսել այն մասին, որ Եվրամիությունն իրեն ամբողջությամբ չի արդարացրել, ճիշտ չի լինի: «Իսկապես կարճ ժամանակ է անցել կոշտ գնահատականներ տալու համար: Հասկանալի է նաև, որ այդ պայմանագրերը կարճաժամկետ չեն, հնրավորություններն իրագործելու համար ժամանակ է հարկավոր: Ամեն ինչ կախված է նրանից, թե Վրաստանն ու Ուկրաինան, Մոլդովան ինչպես կօգտվեն հնարավորություններից: Անկախ բոլոր դժվարություններից և որոշ ակնկալիքների չարդարացումից սա հնարավորություն է մեր երկրների համար` դուրս գալ կյանքի բոլորովին այլ փուլ, քաղաքակիրթ աշխարհ: Ոչ ոք չի ակնկալում շատ արագ փոփոխություններ, մեր երկրներում առկա խնդիրների շուտափույթ լուծումներ»,- եզրափակեց մեր զրուցակիցը՝ միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ ստորագրված Ասոցացման համաձայնագրի դրական կողմերն առաջիկայում կերևան:

Չնայած Վրաստանում դեռևս պահպանված` եվրաասոցացման նկատմամբ դրական ակնկալիքներին՝ նույն պատկերը չի կարելի տեսնել Մոլդովայում: Մոլդովան Եվրամիության հետ ունի ազատ վիզային ռեժիմ, սակայն այն բոլոր խնդիրները, որ կային Մոլդովայում նախքան եվրաասոցացումը, չեն լուծվել նաև համաձայնագիրը ստորագրելուց հետո:

Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր, քաղաքագետ Բոգդան Ցիրդյան «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի նախաձեռնած ասուլիսի ընթացքում, հայ լրագրողների հետ քննարկելով Ասոցացման համաձայնագրից հետո Մոլդովայում ստեղծված իրավիճակը, մասնավորապես` պատասխանելով այն հարցին, թե մերձդնեստրյան հարցի կարգավորման շուրջ ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո առաջընթաց գրանցվե՞լ է, թե՞ ոչ, ասաց․«Առաջընթաց չի գրանցվել, ընդհակառակը` լարվածությունը սրվեց»:

Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչպե՞ս է պատկերացնում Մոլդովայի եվրաինտեգրացիոն հեռանկարները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մոլդովան ունի չլուծված՝ մերձդնեստրյան և Գագուազիայի խնդիրները, քաղաքագետը պատասխանեց. «Եվրաինտեգրում հնարավոր չէ, երբ գոյություն ունի տարածքային բաժանում և կոնսենսուսի բացակայություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում