Thursday, 25 04 2024
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.

Իշխանության գործիքն ընդդեմ արդարադատության

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը օրերս հերթական վճիռներն է կայացրել Հայաստանի քաղաքացիների գործերի վերաբերյալ և Հայաստանին պարտավորեցրել վճարել այդ քաղաքացիների հանդեպ ապօրինությունների հերթական հազարավոր եվրոների փոխհատուցումները: Այս գործերն, ըստ էության, իրենց առանձնության մեջ չեն տարբերվում տասնյակ այլ վճիռներից, որ Հայաստանի քաղաքացիների բողոքների հիման վրա կայացրել է ՄԻԵԴ-ը՝ դրանք ըստ էության բոլորը վերաբերում են դատական ատյանների այս կամ այն անօրինականությանը: Ըստ որում` խոսքը վերաբերում է Հայաստանի երեք դատական ատյաններին, որոնցով անցնելուց հետո է միայն քաղաքացին արդարություն որոնում Եվրադատարանում:

Ամենաէականը, ըստ էության, այն է, որ այս որոնումները արդեն Հայաստանի Հանրապետության, այսինքն` Հայաստանի հարկատուների վրա արժեցել են կես միլիոն եվրո: Եվ սա դեռ ամենը չէ, քանի որ Եվրադատարանում կան դեռ հարյուրավոր դիմումներ, և դրանք, իհարկե, ավելանում են, քանի որ ավելանում են Հայաստանի դատական համակարգի կայացրած, մեղմ ասած, անօրինական վճիռները:

Եվ այս ամենի համար վճարում է Հայաստանի Հանրապետության բյուջեն, այսինքն` շարքային քաղաքացին, ոչ թե այն դատավորները, որոնք թեթև ձեռքով կայացնում են անօրինականությունները, կամ ոչ թե դատական համակարգի համար պատասխանատու քաղաքական պաշտոնյաները, որոնցից մեկն, օրինակ, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Հայաստանի ամենահարուստ նախարարներից մեկն է` ըստ հայտարարագրերի և օրինակ` անցյալ տարի ձեռք է բերել մոտ 70 հազար դոլար արժողության ավտոմեքենա: Բոլորը գիտեն, թե Հայաստանում ինչպես են ապրում դատավորները: Նրանց կյանքի ճոխությունն, ըստ էության, նույնիսկ ստացած շատ բարձր օրինական աշխատավարձին է անհամարժեք:

Եվ այս ամենի դիմաց Հայաստանի առանց այդ էլ սուղ բյուջեն, սոցիալական խնդիրներ լուծելու փոխարեն, 500 հազար եվրո պետք է փոխհատուցի դատական համակարգի անօրինականությունների համար: Իսկ սահմանին վիրավորված հայ զինծառայողին ասում են, թե պետությունը 56 հազար դոլար չունի, որպեսզի բուժման ծախսը հոգա:

Քանի-քանի մարդու կենսական խնդիրներ է հնարավոր լուծել կես միլիոն եվրոյով: Մինչդեռ Հայաստանի բյուջեն կես միլիոն եվրո է վճարում դատական անօրինականությունների համար: Ըստ էության, դա վճար է դատական համակարգի իշխանությունից կախվածությունը ֆինանսավորելու համար: Այսինքն` Հայաստանի իշխանությունները, ըստ էության, հարկատուների գրպանից վճարում են այն բանի համար, որ դատարանները շարունակեն լինել իշխանության կամակատարն ու շարունակեն լինել իշխանական կարևոր գործիքներից մեկն ընդդեմ արդարադատության:

Այսինքն` քաղաքացիները վճարում են քաղաքացիներին, որպեսզի դատարանները շարունակեն ծառայությունը իշխանական բուրգին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում