Մեծ Բրիտանիայի 9 քաղաքացիներ ձերբակալվել են թուրքական հատուկ ծառայությունների կողմից Սիրիա ներթափանցելու փորձի ժամանակ։ Այս մասին հայտնում է SkyNews-ը։
Ձերբակալվել են 3 տղամարդ, 2 կին և 12 տարեկանից ցածր 4 երեխաներ։ Նրանք հայրենիք կարտաքսվեն։
Բրիտանական իշխանությունների տվյալներով՝ Միացյալ Թագավորության մոտ 600 քաղաքացիներ կռվում են Սիրիայում ապստամբական խմբավորումների կազմում։