Արկանզաս նահանգի Կեմդեն քաղաք բնակչուհի Գերտրուդ Ուիվերը, ով նախօրեին դարձել է Երկրի ամենատարեց մարդը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հրավիրել է իր ծննդյան 117-ամյակին։
Նա հոբելյանը կնշի հուլիսի 4-ին, երբ ԱՄՆ-ում տոնվում է Անկախության օրը։
Ինչպես երեկ տեղեկացրել էինք՝ Ճապոնիայում 117 տարեկանում մահացել է Միսաո Օկավան։ Նրա մահից հետո Երկրի ամենատարեց մարդու տիտղոսն անցել է Գերտրուդ Ուիվերին։