Ամերիկացի հայամետ դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսի դեմ կոռուպցիոն մեղադրանքներ են առաջադրվել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Մենենդեսը ենթադրաբար կիրառել է իր ծառայողական դիրքը ծանոթին օգնելու համար, ինչի դիմաց նվերներ է ստացել նրանից։
Խոսքն ակնաբույժ Սալոմոն Մելգենի մասին է, ով միաժամանակ հանդիսանում է Դեմոկրատական կուսակցության դոնոր։
Reuters գործակալության փոխանցմամբ՝ Մենենդեսը լքել է սենատի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի պաշտոնը։ Նրան կարող են փոխարինել դեմոկրատներ Բարբարա Բոքսերը կամ Բենջամին Կարդինը։ Մենենդեսի լիազորությունների ժամկետը լրանում էր 2018 թվականին։