Մոտ հազար մարդ է զոհվել Իրաքում մարտ ամսվա ընթացքում` ահաբեկչական հարձակումների և ռազմական գործողությունների արդյունքում: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը, գրում է TASS-ը:
Նրա խոսքերով` անցյալ ամիս զոհերի առավելագույն թիվը գրանցվել է Բաղդադ գավառում:
«Ընդհանուր առմամբ 997 իրաքցի է զոհվել և ևս 2172-ը վիրավորվել են մարտ ամսում ահաբեկչաան գործղությունների և բռնությունների արդյունքում: Սպանվել են 729 քաղաքացիական անձինք, այդ թվում` 42 ոստիկան: Քաղաքացիական անձանցից վիրավորվել են 1785-ը, այդ թվում` 98 ոստիկան»,- ասել է Ֆարհան Հակը:
Նա նաև ասել է, որ ՄԱԿ-ը ցնցված է բռնության ալիքով, որը նորանոր տառապանքներ է պատճառում իրաքցի ժողովրդին: