Իսլանդիայի հարավ-արևելյան մասը գտնվում է տասնյակ միլիոնավոր տարիներ առաջ ջրի տակն անցած միկրոմայրցամաքի վրա: Նման վարկած է նեկայացրել Օսլոյի համալսարանի պրոֆեսոր Թրոնդ Տուրսվիկը, գրում է TASS-ը:
«Կղզու երկրաբանական կառուցվածքը չի համապատասխանում Իսլանդիայի այլ շրջանների բնութագրի հետ,- հայտարարել է Տուրսվիկը: -Դրանից բացի, երկրակեղևն այնտեղ զգալիորեն ավելի հաստ է, քան կղզու յուրաքանչյուր այլ վայրում: Դա ցույց է տալիս, որ Իսլանդիայի երկրակեղևի տակ ինչ որ բան կա»,- ասում է Տուրսվիկը:
Տուրսվիկի եզրահանգումները հիմնված են այն փաստի վրա, որ մագման, որը ժայթքում է Էրայֆայոկուդլ հրաբուխը, մեծ քանակությամբ իզոտիպեր է պարունակում, որոնք սովորաբար մայրցամաքային կեղևում են լինում: Իսկ, քանի որ Իսլանդիան այլ մայրցամաքների հետ համեմատած բավականին երիտասարդ է, ապա դա առաջ քաշված վարկածի ծանրակշիռ ապացույց է հանդիսանում: