ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) գրոհայինները մտել են պաղեստինցի փախստականների «Յարմուկ» ճամբար, որը գտնվում է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձանում: Ականատեսների խոսքերով` ներկա պահին նրանք վերահսկում են ճամբարի զգալի մասը, գրում է BBC-ն:
Ճամբարի տարածքում շարունակվում են մարտերը:
Ըստ ՄԱԿ-ի` ճամբարի ներսում 18 հազար մարդ է գտնվում: