Կանադացի երգչուհի և կոմպոզիտոր Ջոնի Միտչելը, ով երեքշաբթի օրը տեղափոխվել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկը, գիտակցության է եկել: Այս մասին հաղորդում նրա պաշտոնական ներկայացուցիչը, գրում է TASS-ը:
«Միտչելն առույգ է և հոգեկան լավ վիճակում է գտնվում»,- ընդգծել է նա:
71-ամյա երգչուհին երեքշաբթի օրը Բել Էյերի իր տանը կորցրել է գիտակցությունը: Նրան անհապաղ հիվամդանոց են տեղափոխել: Մինչ օրս նա այնտեղ է գտնվում:
Անցած դեկտեմբերին Միտչելը հայտնել է, որ տառապում է «Մորգելոնների» հիվանդությամբ, որը մաշկի ուժեղ քոր է առաջացնում: Մասնագետները կարծում են, որ այս հիվանդությունը հոգեբանական պատճառներ ունի: