Չինական յուանը դեռևս պատրաստ չէ Արժույթի միջազգային հիմնադրամի ռեզերվային զամբյուղում ներառվելուն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն, հաղորդում է Bloomberg-ը: Նա նշել է, որ միջազգային պահանջներին համապատասխանելու համար Չինաստանը պետք է բարեփոխումներ անցկացնի:
Նա հատկապես առանձնացրել է Չինաստանում ֆինանսական վերահսկողության թուլացումը, ինչպես նաև յուանի ԱՄՆ դոլարի և այլ արժույթների նկատմամբ լողացող կուրսին անցնելը: